Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինան, հացահատիկային միջանցքն ու գազային հանգույցի ստեղծումը

Լուրեր

31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքական կողմի տարածած տեղեկատվության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, հատկապես՝ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների զարգացումները և հացահատիկային միջանցքը։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին Ստամբուլյան հացահատիկային գործարքը 120 օրով երկարաձգելու հարցում կառուցողական դիրքորոշման համար։

Նշելով, որ ռուս-ուկրաինական պատերազմի երկարաձգումը կավելացնի ռիսկերը, այդ պատճառով դիվանագիտական ​​բանակցությունները պետք է վերականգնվեն, Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետախուզությունների ղեկավարների շփումները Թուրքիայում առանցքային դեր են խաղում դաշտում անվերահսկելի էսկալացիայի կանխման գործում։

Թուրքիայի նախագահը նաև գոհունակություն է հայտնել իր երկրում բնական գազի կենտրոն հիմնելու մասին ՌԴ նախագահ Պուտինի առաջարկի առնչությամբ և նշել, որ թիմերն անհրաժեշտ տեխնիկական, իրավական և կոմերցիոն գնահատականներ կտան՝ հնարավորինս շուտ ընդհանուր նպատակներին հասնելու համար։

Հավելենք, որ ավելի վաղ Էրդողանը ցանկություն էր հայտնել Պուտինին հանդիպել Բալիում անցկացված G20-ի գագաթնաժողովի շրջանակում, սակայն ՌԴ նախագահը միջոցառմանը չէր մասնակցել։

Էմմա Չոբանյան