Ուկրաինան կարող է խանգարել Խերսոնի շրջանի արևելքում պաշտպանությունն ուժեղացնելու` ՌԴ-ի ջանքերին․ ISW

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները կանխատեսում են, որ ուկրաինական բանակը, հավանաբար, դժվար է զարգացնելու հարձակումը Դնեպրի ձախ ափին, որտեղից նոյեմբերին նահանջեցին ռուս զինվորականները։ Սակայն ուկրաինական զինվորականները կարող են խանգարել ռուսական բանակին՝ ամրացնել Խերսոնի շրջանի օկուպացված հատվածներում պաշտպանական գծերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Ուկրաինայի հարավում Ռուսաստանի կողմից վերահսկվող այլ տարածքների հետ կապի մի քանի խոշոր ցամաքային գծեր անցնում են տարածաշրջանի արևելյան մասով՝ Նովայա Կախովկա-Արմյանսկ, Նովայա Կախովկա-Գենիչեսկ մայրուղիները և M14 մայրուղին, որը գնում է դեպի արևելք՝ Մելիտոպոլ, Բերդյանսկ և Մարիուպոլ: Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ռուսական զորքերը զբաղեցնում են պաշտպանական գծեր մի քանիսի երկայնքով։ Այդ շրջանում սահմանափակ թվով ավտոմոբիլային ճանապարհներն ու երկաթգծերը, որոնք կապում են Ղրիմը մայրցամաքին, ստեղծում են հնարավոր խոչընդոտներ ուկրաինական բանակի առաջխաղացման համար։

ISW-ն ավելի վաղ հաղորդել էր Դնեպրի աջ ափին նմանատիպ խնդիրների մասին, որտեղից ռուս զինվորականները ստիպված էին դուրս գալ:

«Ուկրաինական ուժերի համար, ամենայն հավանականությամբ, բարդ կլինի հասնել նման դրամատիկ արդյունքների Խերսոնի շրջանի արևելքում, սակայն հնարավոր է՝ նրանք կարողանան խանգարել ՌԴ ջանքերին ամրացնել ու պահպանել նոր պաշտպանական գծերը»,- ասվում է ամփոփագրում։

Էմմա Չոբանյան