Փաշինյանի նոր առաջարկն Ադրբեջանին․ ինչ սկզբուքներ է այն ներառում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև շրջանակային պայմանագիրն այն սկզբուքների հավաքածուն է, որի վրա պետք է կառուցվեն երկու երկրների հարաբերությունները։ Այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ Սկզբունքները, փոխարտգործնախարարի խոսքով, ընդգրկում են տարածքային ամբողջականության ճանաչումն այն ձևաչափով, որով երկու երկրները ճանաչել են իրենց անկախությունը և տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի արձանագրությամբ և հռչակագրի հիման վրա։

Շրջանակային պայմանագրի մասին երեկ խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց՝ Հայաստանն է Ադրբեջանին առաջարկել նման փաստաթուղթ ստորագրել։ Ըստ Փաշինյանի՝ խաղաղության համաձայնագրի ավելի դետալային համաձայնեցումը կարող է դժվարություններ հարուցել։ Այլ մանրամասներ Փաշինյանը երեկ չհայտնեց։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Արթուր Հովհաննիսյանը բացատրում է՝ այս պահին դետալային հարցերի շուրջ դժվար է Ադրբեջանի հետ համաձայնություն ձեռք բերել, ինչի հետևանքով գործընթացը ձգձգվում է՝ առաջացնելով նաև էսկալացիայի ռիսկեր։ Իշխանական պատգամավորի խոսքով՝ առաջարկը հայկական կողմն արել է, բայց թե այն ինչ ընթացք կստանա, պարզ չէ։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասում է՝ իշխանությունը պետք է պարզաբանի՝ ինչ սկզբունքներ է պարունակում շրջանակային պայմանագիրը։

Թեև տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանը մշտապես հայտարարում են, որ Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի սուվերեն տարածքից, սակայն արդեն մեկուկես տարի է, ինչ ադրբեջանական զորքերը ոչ միայն դուրս չեն գալիս հայկական տարածքներից, այլև պարբերաբար նոր տարածքներ են զավթում ու ամրաշինական աշխատանքներ  իրականացնում։ Այդուհանդերձ, իշխող խմբակցությունից Գևորգ Պապոյանը հիշեցնում է՝ 29․800 քառակուսի կիլոմետրը Հայաստանի կարմիր գիծն է։

Խաղաղության պայմանագիր կնքել, թե շրջանակային, կարելի է քննարկել՝ ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, այստեղ կարևոր է այն, թե ինչ սկզբուքների վրա է գործընթացն իրականացվում։

Թեև Հայաստանից վերջին շրջանում պարբերաբար նշում են՝ տրամադրված են մինչև տարեվերջ կնքել խաղաղության պայմանագիր, այսօր Ալիևը դարձյալ խոսել է վերջնագրերով։ Ըստ Ադրբեջանի նախագահի՝ հայկական կողմը ցանկանում է  հաշտության պայմանագրում ներառել, Ալիևի ձևակերպմամբ՝ Ադրբեջանում հայկական փոքրամասնությանը վերաբերող հարցեր, ինչն անհնար է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան