ԱՄՆ Պետդեպը՝ Փաշինյանի և Ալիևի հետ Բլինքենի հեռախոսազրույցների մասին

Լուրեր

30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների գործընթացին։ Պատասխանելով հարցին՝ հայտնի՞ է որևէ բան հաջորդ շաբաթ դեսպան Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջան այցի մասին, Պատելն ասել է, որ տեղյակ չէ, սակայն կարող է ճշտել։

Խոսելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ՝Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ վերջին հեռախոսազրույցներից, Պատելը նշել  է․ «Ես չգիտեմ՝ արդյո՞ք կա որևէ վերջնաժամկետ: Կասեմ միայն, որ այս հարցում պետքարտուղարի շարունակական ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագան խթանելու Միացյալ Նահանգների հանձնառության ուղղակի արդյունքն է: Չեմ կարծում, թե այդ հաղորդագրություններից զատ՝ ավելին ունեմ ասելու։ Սակայն սա մի բան է, որին, իհարկե, Պետքարտուղարությունն ու քարտուղար Բլինքենը մեծ ուշադրություն են դարձնում։ Մենք հավատում ենք, որ ուղղակի երկխոսությունն առանցքային է այս խնդրի լուծման համար, դրա համար էլ մենք շարունակում ենք խորապես ներգրավված մնալ այս հարցում»։

Էմմա Չոբանյան