Փաշինյանն է հանրությանը հրամցնում ադրբեջանական թեզեր. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ կարծիք հայտնեց, որ բանակում իշխանության հայտարարած բարեփոխումները ձևական բնույթ են կրում։

«Դեռ 2022 թվականի փետրվարին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ շուտով կներկայացնի պաշտպանական ռազմավարությունը, փաստաթուղթը պատրաստ է, բայց արդեն նոյեմբեր ամիսն է, մինչ օրս ռազմավարություն չկա, բայց փորձում են տպավորություն ստեղծել, թե բանակում արմատական բարեփոխումներ են իրականացվում։

ԶՈՒ ռազմավարության բացակայությունը ցույց է տալիս, որ այդ բոլոր ծրագրերը կենացային մակարդակում են»,- նշեց Մանուկյանը։
Պատգամավորը հավելեց, որ վերջերս ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ցույց է տվել մի լուսանկար, որտեղ երևում է, որ եռամսյա հավաքներին մասնակցող պահեստազորայիններին հանդերձանքի համար տրամադրել են 1940-ականների սաղավարտներ՝ կարմիր աստղով։

«Որքան էլ Նիկոլ Փաշինյանն և պաշտպանության նախարարը մեզ համոզեն, որ չխոսենք բանակում բահի ու քլունգի կարիքի մասին, միևնույնն է, ցանկացած մարդ, ով առնչություն է ունեցել առաջնագծի հետ, կարող է վկայել, որ այնտեղ բացակայում են բահն ու քլունգը»,-հավելեց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։