Նոր պայթյուններ Ուկրաինայի քաղաքներում և օդային տագնապի ազդանշաններ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են Օդեսայում, Դնեպրում և Կիևում ենթադրյալ պայթյունների մասին՝ այն բանից հետո, երբ ամբողջ երկրում օդային հարձակման նախազգուշացում է հայտարարվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Դումսկայա»-ի տեղեկություններով՝ Օդեսայում ահազանգից առաջ հզոր պայթյուն է հնչել։ Ռուս զինվորականները հրթիռային հարված են հասցրել Օդեսայի մարզում գտնվող ենթակառուցվածքի օբյեկտին, ավելի ուշ հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն։

«Սուսպիլնյե»-ն հայտնել է, որ պայթյունների ձայներ են լսվում Դնեպր քաղաքում, ՈՒՆԻԱՆ-ն էլ փոխանցել է Դնեպրում կրկնվող պայթյունների մասին։

«Քաղաքի մի մասում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրների մասին տեղեկություններ կան»,- նշում է գործակալությունը։

Հաղորդվում է նաև Կիևում պայթյունների մասին։ ТСН-ի փոխանցմամբ՝ Կիևի մարզում հակաօդային պաշտպանությունն է աշխատում։ Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։

Նիկոլաևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմ հայտնել է, որ առավոտյան ժամը 8-ի սահմաններում առաջին հրթիռներն են արձակվել։

«Երեք հրթիռ է թռել Խարկովի շրջանի վրայով։ Դրանք նկատել են նաև Պոլտավայի շրջանի վրայով։ Ավիացիան բարձրացել է Կիևի, Չեռնիգովի և Չերկասի շրջանների երկինք»,- գրում է ՈՒՆԻԱՆ-ը։

Մոնիթորինգային ծառայությունները հաղորդում են հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին ինչպես Խարկովի, այնպես էլ Չերկասի շրջաններում։

Տաթև Ֆռանգյան