Արամ Մանուկյանը ներողություն կխնդրի՞ Ռոբերտ Քոչարյանից. վերաքննիչ բողոքը մերժվել է

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը ստիպված կլինի մեկամսյա ժամկետում ներողություն խնդրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, եթե չդիմի Վճռաբեկ դատարան։ Ինչպես Factor.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը դատավորներ Կարեն Համբարձումյանի, Հարություն Ենոքյանի և Արմիդա Ոսկանյանի, որոշում է կայացրել մերժել Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի վճիռը։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը դեռ 2019 թվականին հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Արամ Մանուկյանի՝ պահանջելով պարտավորեցնել վերջինիս հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և վիրավորանքի համար ներողություն խնդրել։ Հայցադիմում ներկայացնելու հիմքը էր ծառայել «1in.am» լրատվականում «Հոծ գիծ Նվեր Մնացականյանի հետ» հաղորդաշարի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի հասցեին արված՝ «արյունարբու, անաղուհաց, նենգ մարդ» հայտարարությունները։

2021 թվականի դեկտեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, բավարարել է հայցադիմումը՝ պարտավորեցնելով Մանուկյանին հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և ներողություն խնդրել Քոչարյանից։ Ըստ վճռի՝ Մանուկյանը պետք է հրապարակի հետևյալ տեքստը.

«Ես՝ Արամ Մանուկյանս ներողություն եմ խնդրում 2019 թվականի հունվարի 25-ին www.1in.am տեղեկատվական վերլուծական կայքով հրապարակված «Հոծ գիծ Նվեր Մնացականյանի հետ» հաղորադաշարի ընթացքում իմ կողմից Ռոբերտ Քոչարյանի հասեցին արված «արույունարբու, անաղուհաց, նենգ մարդ» արտահայտությունների համար»:

Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Եգորյանը վճիռը ստանալուց հետո բողոքարկել էր դատական ակտը, սակայն Վերաքննիչ դատարանը, փաստացի, որոշում է կայացրել մերժել այն պատճառաբանելով՝ ցանկացած անձի վերաբերյալ նման հրապարակային արտահայտություններից պետք է առավելագույնս զերծ մնալ, իսկ, եթե, այնուամենայնիվ ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված դրանք արվում են, ապա պետք է լինեն ստույգ և կոնկրետ փաստերի վրա հիմնված.

«Իսկ քաղաքական գործչի դեպքում պատասխանատվության աստիճանն առավել մեծ է, քանի որ վերջինիս հրապարակային խոսքը պետք է լինի լրացուցիչ ստուգված, հիմնավոր, փաստարկված, հավասարակշիռ և զուսպ՝ պայմանավորված նաև այն հանգամանքով, որ վերջինիս խոսքի նկատմամբ հասարակության մեջ կա առավել մեծ հետաքրքրություն և ընկալում»,- նշվում է որոշման մեջ։

Վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում, իսկ բողոքի բացակայության պայմաններում վճիռը կմտնի օրինական ուժի մեջ։

 

Ռոզա Վարդանյան