Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածներով

Լուրեր

20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
Բոլորը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Այս մասին այսօր Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Արմեն Աշոտյանի փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը։

«Թե ո՞ւմ փողերն է լվացել, ինչո՞ւ է լվացել, ո՞վ է այդ փողերը կեղտոտ դարձրել։ Ես չեմ կարող մեկնաբանել այս գործը, այն աղերս չունի քրեաիրավական գիտության հետ։ Սա քաղաքական հետապնդում է»,- ասաց փաստաբանը։

Արմեն Աշոտյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։

Ավելի վաղ ՀՀԿ փոխնախագահը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իրեն «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում արգելել են լքել Հայաստանը, նշելով, որ նա մեղադրյալի կարգավիճակ ունի։

Նշենք՝ իր նկատմամբ հնարավոր քրեական հետապնդում հարուցելու մասին Արմեն Աշոտյանը հայտնել էր դեռ նոյեմբերի 5-ին։ Նրա խոսքով` իշխանությունները ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ձեռքով որոշել են անդրադառնալ չորս տարվա վաղեմության մի գործի, որի շրջանակներում տարբեր մարդկանց են հարցաքննել։