Ադրբեջանցիները 3 օր հադրութցու տանն են ապրել, հետո նրան գերեվարել են․ նոր դրվագներ պատերազմից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Բոլորը

Տիկին Վարդուհին Հադրութից է, ամուսինը՝ Արսեն Ղարախանյանը, գերեվարվել է Հադրութի իրենց տնից, հետո դաժանաբար սպանվել։ Ղարախանյանների ու բազմաթիվ այլ ընտանիքների պատմությունները Հադրութից տեղահանված Մարգարիտա Քարամյանն է հավաքագրել։

Մարգարիտա Քարամյանը «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ-ի հիմնադիրն է։ Ցույց է տալիս ադրբեջանիցների կողմից տարածված մի տեսանյութ, որտեղ Արսեն Ղարախանյանին տան բակից տանում են։

Արսեն Ղարախանյանին, հորն ու հարևանին գերեվարել են, այնուհետև Արսենի հորը Բաքու են տարել, խոշտանգել ու վերադարձրել Հայաստանին։ Հարևանը մինչ այսօր անհետ կորած է համարվում, իսկ Արսենին դաժանաբար խոշտանգել ու սպանել են։

Ադրբեջանցիների կողմից իրագործած վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը չափ ու սահման չեն ճանաչում․ գլխատված խաղաղ բնակիչներ, խոշտանգված ծերեր․․․ Այս ընտանիքի դեպքում, ամուսինները հրաժարվել են դուրս գալ իրենց տնից, սպանվել են հենց տան մեջ, հետո գլխատվել։

Մեկ այլ դեպք՝ երբ ընտանիքի տարեց մորը՝ տիկին Բելլային, հասցրել են ժամանակին հեռացնել տնից, իսկ հաշմանդամության սայլակի վրա գամված հորը՝ ոչ։ Ադրբեջանցիներն այրել են տունն ու տան մեջ գտնվող տարեց տղամարդուն։ Ամուսնուն միայնակ թողած տիկին Բելլան մինչ օրս իրեն մեղավոր է զգում։

Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ադրբեջանցիների ու վարձկանների կատարած վայրագությունների մասին տիկին Մարգարիտան շուրջ 150 հադրութցու հետ է խոսել, տարբեր լուսանկարներ ու տեսանյութեր հավաքագրել։

Տեղացի և ամերիկացի իրավաբանների ու իրավապաշտպանների հետ համագործակցությամբ արդեն 20 դատական հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Գործերը վերաբերում են պատերազմական տարբեր հանցագործությունների, այդ թվում՝ անթույլատրելի զենքերի օգտագործմանը, քաղաքացիական բնակչության խոշտանգմանը։

Նոյեմբերի 2-ից ադրբեջանցիներն արդեն մուտք ու ելք ունեին դեպի Հադրութ։ Իսկ տիկին Մարգարիտան նոյեմբերի 7-ին է դուրս եկել Հադրութից, մինչ այդ խանութի նկուղում էին թաքնվել։

Միայն Հադրութում դաժանաբար սպանվել է 23 քաղաքացիական անձ, անհետ կորած է համարվում 18-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան