Պուտինը փախավ Խերսոնից՝ ծանր պարտվում է․ ատոմային շանտաժը չի գործել՝ վտանգ է սպառնում նրա կյանքին․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմը թեժ ընթացք է ստացել։ Խերսոնի մարզից նահանջելուց հետո ՌԴ-ն երեկ 100 հրթիռ է արձակել ուկրաինական քաղաքների ուղղությամբ։ Տասնյակից ավելի քաղաքների և շրջանների հարվածներ են հասցվել։ Սա Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները շարքից հանելուն ուղղված ամենաինտենսիվ հարձակումներից է։ Ուկրաինայի զինուժը կարողացել է որսալ հրթիռների մեծ մասը և չեզոքացնել։

Ինդոնեզիայում հավաքված G7-ի ղեկավարները դատապարտել են այս ակտը։ Ի դեպ, երեկ նաև ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստաի տարածքում է երկու հրթիռ ընկել։ Էրդողանն ասել է՝ ՌԴ-ն կապ չունի դրա հետ։

Բացի այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ միայն Ուկրաինան պետք է որոշի, թե ո՞ր պայմաններն են հարմար Ռուսաստանի հետ պատերազմն ավարտի շուրջ բանակցելու առումով։

«Ռուսաստանի հեռանալը Խերսոնից վկայում է ուկրաինական ուժերի անհավանական խիզախության մասին, բայց նաև հիշեցնում է, որ մենք պետք է շարունակենք օգնություն տրամադրել Ուկրաինային: Մենք չպետք է թույլ տանք Մոսկվայի ուժը թերագնահատելու սխալը: Ռուսաստանի Զինված ուժերն ունի նշանակալից կարողություններ և մեծ թվակազմ»,- ասել է Ստոլտենբերգը:

Միաժամանակ, ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն ասել է, թե Ուկրաինայի հետ բանակցելու համար զորքն այդ երկրից դուրս բերելու նախապայմանն անընդունելի է: Մոսկվան ասում է, որ պատրաստ է բանակցել առանց նախապայմանների։

«Ինչպես նախագահ Վլադիմիր Պուտինն է բազմիցս նշել՝ Մոսկվան պատրաստ է բանակցել, սակայն հարկ է հաշվի առնել գետնի վրա ստեղծված իրողությունները»,- հայտարարել է Գրուշկոն:

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանից Factor TV-ի հարցազրույցում հետաքրքրվեցինք՝ պատերազմի այս ընթացքը ՌԴ-ին թույլ տալի՞ս է այսպիսի հայտարարություն անել։

«Իհարկե՝ ոչ։ Ես չհամաձայնվեցի այդ գնահատականների հետ, որովհետև Պուտինը ոչ թե թողել է Խերսոնի մարզը Ուկրաինային, այլ նա փախավ, չնահանջեց, և այդ փախուստը շարունակվում է արդեն Դնեպրի ձախ ափին։ Ուկրաինական բանակայիններն ուժեր են կուտակում այնտեղ՝ հարձակումը շարունակելու համար։ Ընդ որում, ուկրաինական հարձակումը շարունակվելու է դեպի Ղրիմ՝ Արմյանսկ կոչվող բնակավայրով, ինչը ես համարում եմ սիմվոլիկ։ Ես կարծում եմ, որ պատերազմն ունի դետերմինացված ելք, այն է՝ կանխորոշված։ Դա ՌԴ-ի հիմնահատակ ջախջախումն է։ Դա ոչ թե իմ ցանկությունն է, այլ ուժերի հարաբերակցությունն է այդպիսին։ Ես կարող եմ արդեն ասել, որ Պուտինի ատոմային շանտաժը չի գործել և արդեն իր կյանքին է վտանգ սպառնում»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան