Ընդդիմադիրները գրանցվեցին ու դասից փախան․ համաձայն չեն, որ բանակում աշխատավարձերը բարձրանան․ Քոչարյան

Լուրեր

20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Ազգային ժողովում այսօր քննարկվում է երկրի գալիք տարվա ամենակարևոր ֆինանսական փաստաթուղթը, որում ներառված են բոլոր ոլորտներին ուղղված զարգացումները. այս մասին ԱԺ նիստում ՀՀ 2023 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկման ընթացքում նշեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Պատգամավորն անդրադարձավ պաշտպանական գերատեսչության հատկացումների աճին, ընդգծեց բանակում փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ սկսած համազգեստից մինչև սպառազինություն:
Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաև բանակում կանանց ներգրավվածության կարևորությանը:

Պատգամավորը նկատեց, որ ընդդիմադիր գործընկերները բացակայում են կարևոր փաստաթղթի՝ 2023թ․ բյուջեի նախագծի քննարկումից: «Առավոտյան գալիս գրանցվում և «դասից փախչում» են։ Սա այն տեղը չէ, որտեղից պետք է փախչել, այստեղ պետք է համերաշխության միջավայր ստեղծել՝ այն էլ հետպատերազմյան Հայաստանում:

Փաստորեն, իրենք համերաշխ չեն բանակում աշխատավարձերի բարձրացմանը՝ հենված կրթության վրա, բանակի երիտասարդացմանը, շարքային անձնակազմին առաջին հերթին։ Հիմա իրենք կզարմանան, որ գալու է նախագիծ, ըստ որի՝ բանակում տարիքով անձնակազմին ըստ նախարարության անհրաժեշտության՝ օգտագործելու իրավական հնարավորություն է տրվելու։ Շատ հարցեր կան, որոնք մենք միասին պետք է անցնենք»,- նշեց իշխանական պատգամավորը՝ հավելելով, որ անվտանգության ոլորտը առնչվում է բոլորին։

Մանրամասները՝ տեսանյութում։