Չինաստանը կոչ է արել բոլոր երկրներին հանգստություն պահպանել․ ինչ են հայտարարել արևմտյան երկրները Լեհաստանում ընկած հրթիռների կապակցությամբ

Լուրեր

09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
Բոլորը

Լեհաստանում հրթիռի ընկնելու պատճառով ուժեղացած լարվածության ֆոնին Չինաստանը հանդես է եկել հանգստություն պահպանելու կոչով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ներկա իրավիճակում բոլոր կողմերը պետք է հանգստություն պահպանեն և զսպվածություն ցուցաբերեն, որպեսզի կանխեն իրավիճակի սրումը»,- ճեպազրույցում լրագրողներին ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը։

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ մյուս երկրները ևս հանդես են եկել նմանատիպ կոչերով։

Մասնավորապես, Ֆրանսիան հորդորել է «չափազանց զգուշորեն» եզրակացություններ անել Լեհաստանում ընկած հրթիռի ծագման վերաբերյալ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քիչ հավանական է համարել, որ հրթիռն արձակվել է ռուսական զորքերի կողմից։ Լոնդոնը դեռ պաշտոնական հայտարարություններ չի արել, սակայն վարչապետ Ռիշի Սունակի աշխատակազմից հասկացրել են, որ նա համաձայն է Վաշինգտոնի հետ։

Լեհաստանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնել նաև որոշ այլ երկրներ։ Մասնավորապես, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը BBC-ին ասել է, որ Տալլինում տեղի ունեցածը համարում են «եզակի դեպք», բայց, ամեն դեպքում, պատերազմը պետք է շուտափույթ դադարեցվի։

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն ընդգծել է, որ անհրաժեշտ է սկսել Լեհաստանին օգնել հետաքննության հարցում, պարզել միջադեպի բոլոր հնարավոր մանրամասները և միայն դրանից հետո «գործել համապատասխանաբար»։

Տաթև Ֆռանգյան