Ալբանիայի նախագահը Ալիևին հորդորել է ճանաչել Կոսովոյի անկախությունը

Լուրեր

30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին մեկօրյա պաշտոնական այցով Ալբանիայում էր, որտեղ բանակցություններ է անցկացրել այդ երկրի նախագահի և վարչապետի հետ։ Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգան Ալիևի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի աջակցությանն են ապավինում Կոսվոյի ճանաչման հարցում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ Կոսովոն շատ կարևոր է Ալբանիայի համար ոչ միայն կայունության, այլև «ամբողջ տարածաշրջանի առաջընթացի համար»։ Բեգան խնդրել է Ադրբեջանին ճանաչել Կոսովոն ու չարգելափակել նրա մուտքը միջազգային կազմակերպություններ, ինչպիսին է, օրինակ, Եվրոպայի խորհուրդը։

Ալբանիայի նախագահը հետաքրքրություն է հայտնել Ադրբեջանի հետ էներգետիկայի, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցում։ Նա նաև ընդգծել է, որ Ալբանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացմանը։

Ալիևն իր հերթին նշել է Ալբանիայի տարանցիկ հնարավորությունները՝ մինչև 2027 թվականը ադրբեջանական գազի արտահանումը Եվրոպա կրկնապատկելու պլանների համատեքստում։ Միաժամանակ, նա մատնանշել է Ադրբեջանի հնարավորությունները հենց Ալբանիայի տարածքում գազի բաշխման ենթակառուցվածք ստեղծելու հարցում։

«Ալբանիայում գազային ցանց մինչ օրս չի ստեղծվել։ Ադրբեջանը պատրաստ է այդ հարցում մասնակցել որպես ներդրող»,- ասել է նա՝ նշելով նաև, որ Բաքուն սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, որի անդամ է Ալբանիան։

Էմմա Չոբանյան