ՀՀ զինված ուժերի թիմը հաղթել է կիբերանվտանգության մրցույթում
Նոյեմբերի 10-ից 11-ը Դիլիջանում անցկացվել է «CYBERGEN 2022» կիբերանվտանգության համաժողովը, որին մասնակցել են մի շարք գերատեսչությունների, բանկային համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու կիբերանվտանգության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչներ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Համաժողովի շրջանակում կազմակերպվել է կիբերանվտանգության մրցույթ, որի հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի կիբերանվտանգության թիմը: