«Չինական պատերը կվերանան»․ Անդրանիկ Քոչարյանը կոչ է անում ԶԼՄ ներկայացուցիչներին սահման տանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հերթական արտասովոր առաջարկով է հանդես գալիս։  Անդրանիկ Քոչարյանը կոչ է անում եռամսյա հավաքներին, որոնք Պաշտպանության նախարարությունն առաջարկում է դարձնել 25-օրյա, ներգրավել նաև ԶԼՄ-ների կոնկրետ ներկայացուցիչների։ Հայտարարությունն իշխանական պատգամավորը խորհրդարանի ամբիոնից հնչեցրեց այսօր Սուրեն Պապիկյանի ներկայությամբ։ Քոչարյանը վրդովված էր, դժգոհեց այն լրագրողներից, որոնք երեկ խորհրդարանում հենց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին փորձել էին հարցեր ուղղել։

ԶԼՄ ներկայացուցիչներից իր դժգոհությունը Քոչարյանը չէր թաքցրել նաև երեկ՝ սահման ուղարկելու մասին ակնարկելով այն լրագրողներին, ովքեր փորձում էին հարց տալ Պապիկյանին։

Սա առաջին դեպքը չէ, երբ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը զորակոչելը դիտարկում է որպես սպառնալիք և խոսում կոնկրետ շրջանակներից քաղաքացիների սահման ուղարկելու մասին՝ հիշեցնում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Քոչարյանը մի քանի ամիս առաջ էլ կոչ էր անում սահման տանել ընդդիմադիրների ակցիաների մասնակիցներին։ Թովմասյանը եզրակացնում է՝ իշխող մեծամասնության ընկալմամբ՝ սահման գնալը պատիժ է։

Անդրանիկ Քոչարյանը, ըստ Թագուհի Թովմասյանի, չի պատկերացնում, թե որն է հանրային հաշվետվողականությունը։ Նա հիշեցնում է՝ հեղափոխական կարգախոսներով, թափանցիկ աշխատելու խոստումներով իշխանության եկած պաշտոնյաները պարտավոր են պատասխանել լրագրողների հարցերին, այլապես ստացվում է՝ դրժում են տված խոստումները։

Լրագրողներին առնչվող Անդրանիկ Քոչարյանի այս հայտարարություններն անընդունելի է համարում նաև Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Ըստ նրա՝ Պաշտպանության հանձնաժողովի նախագահի կողմից այդպիսի կոչերը ճնշում են ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ։

Ի դեպ, ուղիղ մեկ տարի առաջ պաշտպանության նախարար նշանակված Սուրեն Պապիկյանը մինչև օրս լրագրողների հետ հրապարակային շփում չի ունեցել։ Նախարարը ոչ միայն ասուլիս չի տվել, այլև խուսափել է ճեպազրույցներից, երբ լրագրողների հետ հանդիպելու առիթներ են եղել։

Այդուհանդերձ, Պապիկյանը և պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի անդամները երեկվանից կոչ են անում լրագրողներին ակտիվ լուսաբանել «Պաշտպան հայրենյաց» նախագիծը։

Աշոտ Մելիքյանը, ընդհանուր առմամբ, խնդրահարույց է համարում պետական մարմինների գործունեությունը՝ մատնանշելով հատկապես սեպտեմբերի 13-ից հետո հանրությանը տեղեկատվություն տրամադրելու՝ իշխանության գործելաոճը։

Վերադառնալով լրագրողների աշխատանքին՝ Աշոտ Մելիքյանը հիշեցնում է, թե ինչպես են պատերազմի օրերին լրագրողներն աշխատել և իրենց մասնագիտական պարտականությունները կատարել ամենաթեժ կետերում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան