Քննարկվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հայեցակարգը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) հայեցակարգը մշակող աշխատանքային խմբի ընդլայնված հանդիպումը, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Աշխատանքային խմբում ներգրավվել են նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության հաստատությունների, գործատուների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Կրթության ազգային հիմնադրամի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ոլորտում ակտիվ տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, բարձր է գնահատել Եվրոպական կրթական հիմնադրամի ցուցաբերած աջակցությունը Հայաստանի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներին:

«Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք ևս մեկ անգամ քննարկելու համատեղ մշակված հայեցակարգը, որով նախանշվում են գործողությունների պլանը և ճանապարհային քարտեզը, հատկապես ԱՀՈՒ փորձարկման և ներդրման առումով: Ավելի քան 15 ՄԿՈՒ հաստատություններում հաջողությամբ փորձարկվել են ԱՀՈՒ երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր, որը մեզ հիմք է տալիս այդ փորձը տարածել այլ ուսումնարաններում և քոլեջներում»,- նշել է նախարարի տեղակալը:

Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ինստիտուցիոնալացման նպատակով մշակվում է նաև համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Ըստ այդմ՝ ոլորտային նոր օրենքի և ենթաօրենսդրական ակտերի միջոցով կսահմանվեն ԱՀՈՒ-ի ներդրման նպաստավոր պայմաններ: Այս գործընթացում կարևոր է հատկապես մասնավոր հատվածի հետ համագործակցությունը՝ նոր բիզնես գործընկերներ գտնելու համատեքստում: Ըստ փոխնախարարի՝ ՄԿՈՒ ոլորտը ներկա մարտահրավերներում առանցքային դեր ունի՝ մարդկային կապիտալի և տնտեսության զարգացմանը նպաստելու, համայնքային համաչափ զարգացումը խրախուսելու տեսանկյունից։

Փոխնախարարը նշել է, որ ԱՀՈՒ ձևերի ներդրումը նախատեսված է «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների» և ներկայումս Ազգային ժողովում քննարկվող «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական» ծրագրերում։ Նրա խոսքով՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը մեծ դերակատարում ունի կրթություն-աշխատաշուկա անցումը հեշտացնելու տեսանկյունից:

Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագետ Արայիկ Նավոյանը ներկայացրել է ԱՀՈՒ ոլորտում իրականացված աշխատանքները և իրավիճակը, մշակվող փաստաթղթում կատարված փոփոխությունները և հաստատման ժամանակացույցը:

Այնուհետև, ծավալվել է աշխատանքային քննարկում մի շարք հարցերի շուրջ, որոնք վերաբերել են նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում հետագա համագործակցությանը, մասնավորապես աշխատանքի վրա հիմնված ուսուցմանը, որակի ապահովման համակարգի զարգացմանը, ֆինանսական միջոցների ներգրավմանը, ՄԿՈՒ ոլորտում մարդկային կապիտալի զարգացմանը, ինչպես նաև գերազանցության կենտրոնների հզորացմանը:

Հանդիպման նպատակն էր հիմնական շահակիցների հետ քննարկել Հայաստանում ԱՀՈՒ քաղաքականության մշակման հիմնական ուղղությունները, հասկանալ ԱՀՈՒ հետագա զարգացման հնարավորությունները և մարտահրավերները, ինչպես նաև լրացուցիչ անգամ շեշտել դրա անհրաժեշտությունը միջին մասնագիտական և արհեստագործական կրթության ոլորտում: Այս համատեքստում կարևորվել է «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության զարգացման հայեցակարգ և 2023-2026 թթ. գործողությունների ցանկ» փաստաթղթի ամբողջացումը:

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական վարչության պետի պաշտոնակատար Արմենուհի Պողոսյանը, Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագետներ Ֆլորիանա Ֆոլիսին և Քրիստիանա Բուրզցիոն, հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ուսումնարանների, քոլեջների և սոցիալական գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նշենք, որ սկսած 2019 թ․ ԿԳՄՍ նախարարությունը տարբեր շահագրգիռ կողմերի համագործակցությամբ և Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) աջակցությամբ մշակել է «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության զարգացման հայեցակարգը և 2019-2025 թթ. գործողությունների ցանկը», որն արդեն ամփոփման փուլում է և բավարարում է այն պահանջներին, որոնցով սահմանված են ոլորտի կարևորագույն թիրախները:

ԿԳՄՍՆ հետ համագործակցելով՝ «Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի շրջանակում իրականացվում է ՄԿՈՒ ոլորտի իրավական դաշտի և ԱՀՈՒ ներդրմանը միտված օրենքների վերանայման առաջարկների մշակում: