Ռուսական զորքերը Դոնբասում կարող են առաջիկայում hաջողություն ունենալ, սակայն աննշան. ISW

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) Ուկրաինայում ռազմական իրավիճակի ամենօրյա զեկույցում կանխատեսում է հայտնել, որ ռուսական զորքերը, ամենայն հավանականությամբ, իրենց ուժերը կտեղափոխեն Դոնեցկի շրջան՝ Խերսոնից նահանջելուց հետո՝ ակտիվացնելու գործողությունները Դոնեցկի, Բախմուտի ու Դոնեցկի շրջանի արևմտյան հատվածում։ Ինստիտուտի փորձագետները նշում են, որ Ռուսաստանը կարող է առաջիկայում հաջողությունների հասնել Դոնբասում, բայց՝ սահմանափակ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ՌԴ ՊՆ-ն վերջին օրերին հայտարարում է Դոնեցկի շրջանում մի շարք բնակավայրերի գրավման մասին։ Նախօրեին խոսքը Պավլովկայի մասին էր՝ այն բանից հետո, երբ մի քանի շաբաթվա ընթացքում ռուս զինվորականները չէին հայտարարում տարածքային նվաճումների մասին։

Ըստ ISW-ի՝ Խերսոնի շրջանում Դնեպրի աջ ափից ռուսական զորքերի դուրսբերմանը կհետևի Բախմուտի շուրջ ռազմական գործողությունների ակտիվացումը։

«Ռուսական ուժերը, ամենայն հավանականությամբ, հաջողության կհասնեն Դոնեցկի շրջանում առաջիկա օրերին կամ շաբաթներին, սակայն այդ հաջողությունները դժվար թե նշանակալի լինեն օպերատիվ տեսանկյունից»,- գրում են փորձագետները։

Զեկույցում ասվում է, որ ՌԴ ՊՆ-ն, հավանաբար, ավելի կոնկրետ նպատակներ է դնում, որ ներկայացնի Ռուսաստանի հաջողությունները Դոնեցկի շրջանում և ուշադրությունը շեղի Խերսոնի հանձնումից։

Էմմա Չոբանյան