Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվածների թիվն ավելացել է՝ հասնելով 50-ի

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայում նոյեմբերի 13-ին տեղի ունեցեած պայթյունի գործով ձերբակալվածների թիվը հասել է 50-ի, գրում է TRT Haber-ը։

Նա նշել է, որ ահաբեկչության հետաքննության շրջանակն ընդլայնվում է։ Ահաբեկչության կազմակերպիչը, ըստ թուրքական իշխանությունների, ձերբակալվել է։ Ոստիկանության իրականացրած գործողության արդյունքում ձերբակալվել են նաև պայթյունի հետ կապ ունեցողները։

Մասնավորապես, Ազգային մեծ ժողովի բյուջեի ու պլանավորման հանձնաժողովի նիստում Բոզդաղը հայտնել է, որ  ձերբակալվածների թիվն ավելացել է՝ հասնելով 50-ի։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պայթյունի համար մեղադրել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK):

Թուրքիայի ոստիկանությունը պայթյունի իրականացման կասկածանքով ձերբակալել է սիրիացի կնոջ, որին մեղադրում է PKK-ի հետ կապերի մեջ։

Էմմա Չոբանյան