Քաղաքական գործիչներ կան, որոնց երեխաները ծնվում են արտերկրում, որպեսզի բանակում չծառայեն. Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին առաջարկեց վերանայել այն օրենքը, որի համաձայն` եթե օտարերկրյա մինչև 27 տարեկան երիտասարդը ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերում, ապա զորակոչման է ենթակա։ Սակայն, ըստ Թորոսյանի, օտարերկրյա այն քաղաքացին, որը ՀՀ–ում մշտական բնակություն չունի և ծառայել է օտար երկրի բանակում, ՀՀ–ում քաղաքացիություն ստանալու դեպքում չզորակոչվի։

«Այս հարցի հետ կապված քննարկումներ ունեցել ենք։ Սա արդիական խնդիր է, սակայն ամեն ինչ այնքան պարզ չէ։

Ունենք քաղաքական գործիչներ, որոնց զավակները կամ թոռները հատուկ ծնվում են արտերկրում, որ քաղաքացիություն ստանան և ՀՀ-ում ծառայությունից ազատվեն։

Ես հասկանում եմ, որ ձեր խոսքը ջավախահայերի և այն հայերի մասին է, որոնք դրսում արդեն ծառայել են, ունեն զինվորական գրքույկ, սակայն քանի որ երկքաղաքացի են կամ ծնողների բերումով՝ ՀՀ քաղաքացի են դառնում, իրենք դառնում են զինապարտ։ Այստեղ բազում խութեր կան։ Պատրաստ ենք խորքայինն քննարկել այս հարցերը։ Մեր սփյուռքահայությունը սփռված է ամբողջ աշխարհում, և այս հարցերը առնչվում են բոլորին․․․»,–նշեց Պապիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։