Գործատուն վախեցնում է աշխատողին՝ դատավորը ընկերս է, ոստիկանություն դիմելն անօգուտ է. պետությունը պիտի պաշտպանի աշխատողի իրավունքները. Վահրամ Թոքմաջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը «Կրթություն և համերաշխություն» արհմիության նախագահ Վահրամ Թոքմաջյանի հետ

-Շուրջ երկու տարի ընթացքի մեջ է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագիրը, որին բացի Ձեր ղեկավարած կազմակերպությունից՝ մասնակցում են նաև «Թրանսփերենսի ինթերնեյշնլ Հաաստանը», «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբը», ՀՔԱՎ գրասենյակը։ Ի՞նչ կոնկրետ արդյունքների մասին կարելի է խոսել՝ որպես այս ծրագրի ընթացք։

-Factor TV-ն նույնպես մասնակցում է։ Ծրագրի մեկնարկից բավական ժամանակ է անցել, և ծրագրի բաղադրիչների մի մասն ընթացքի մեջ է, մի մասն արդեն իրականացվել է։ Մենք ունեինք մարզային դասընթացների շարք, 500-ից ավելի մարդ մասնակցեց աշխատանքային իրավունքի վերաբերյալ դասընթացին, հետո առավել ակտիվները մասնակցեցին եռօրյա աշխատաժողովների։ Պատահական չէ, որ թիրախում մարզերն էին, քանի որ հատկապես մարզերում ավելի շատ են մարդու աշխատանքային իրավունքների հետ կապված խնդիրները։ Մյուսը իրավախորհրդատվության բաղադրիչն է, շատ ինտենսիվ ընթացքի մեջ է․ մեր իրավախորհրդատուները լուրջ աշխատանք են իրականացնում, հետազոտություններ են իրականացվել աշխատանքային իրավուքների հետ կապված։ Հիմա ծրագիրը մարզային քննարկումների փուլում է, այսինքն՝ մարզային շահառուների հետ տարբեր քննարկումներ ենք անում։ Մենք ունեցել ենք 30 դասընթաց, 3 եռօրյա աշխատաժողով, և հիմա արդեն քննարկում, ամփոփում ենք, որպեսզի հետագա գործողությունների մեկնարկը տանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունենալու։

-Այսինքն՝ պրոցեսը շարունակական է։

-Ծրագիրը տևելու է 36 ամիս, դեռ ավելի քան մեկ տարի պետք է շարունակվի, և ծրագրի տարբեր բաղադրիչներ դեռ առաջին պլան չեն եկել։ Անիմացիոն տեսահոլովակները, որոնք Factor TV-ն է պատրաստում, արդեն ցուցադրվում են, հետազոտություն է կատարվում, որը ևս ընթացքի մեջ է, արհմիությունների հետ աշխատանք է տարվում, իրավախորհրդատվությունը շարունակվելու է այս ամբողջ ընթացքում։ Կարող են հանդիպումներ կազմակերպվել, որտեղ անդրադարձ կկատարվի օրվա խնդիրներին, նաև գնահատողական հանդիպումներ կլինեն։ Դեկտեմբերին նախատեսում ենք ունենալ ֆորում, որին, թերևս, կհրավիրվեն նաև Հայաստանում ԵՄ դեսպանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, բովանդակային քննարկում կծավալվի, կամփոփվեն արդյունքները, որպեսզի պարզ լինի, թե հետագայում ի՞նչ կարող ենք անել այս ոլորտը կարգավորելու համար։

-Հատկապես մարզերում սրված է մարդու իրավունքների, մասնավորապես՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցը։ Մարդիկ ի՞նչ խնդիրներ են վեր հանում։

-Թե՛ Երևանում, թե՛ մարզերում սոցիալական խնդիրներից ելնելով՝ մարդիկ հաճախ ուզած-չուզած հարմարվում են գործատուի խաղի կանոններին։ Ինչից են խոսում մարզի բնակիչները․ աշխատանքային պայմանագրերի կամ հրամանագրերի բացակայությունից մինչև աշխատավայրում մարդկային արժանապատվության ոտնահարումը։ Մարզերում, օրինակ, կրթության ոլորտի աշխատողները լրիվ դրույքով չեն աշխատում։ Մարդիկ հաճախ չնչին աշխատավարձի դիմաց կատարում են մեծ ծավալի աշխատանք, այդ թվում՝ դիմանալով չինովնիկների «մուննաթին» ու ապօրինություններին։ Ելնելով դրացիական, ազգակցական մտածողության ձևերից՝ մարդիկ շատ դժվար են գնում բողոքի ճանապարհով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան