Հրազենի կիրառմամբ խուլիգանություն՝ Նոր Նորքի 7-րդ զանգվածում․ տղամարդը ձերբակալվել է

Լուրեր

09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
Բոլորը

Նոյեմբերի 13-ին, ժամը 16.14-ին, «1-02» ծառայությունում ստացվեց խուլիգանության վերաբերյալ առաջին ահազանգը: Մի քաղաքացի հայտնում էր, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածում անհայտ անձը պարբերաբար կրակում է: Մեկ րոպե անց ստացվեց նոր ահազանգ. այս անգամ մեկ այլ քաղաքացի հավելեց, որ այդ անհայտ անձը ոչ սթափ վիճակում է հրազենից կրակում․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Ահազանգը փոխանցվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ շտապ մեկնեց օպերատիվ խումբ: Վտանգն իրական էր` հրազեն անսթափ մարդու ձեռքին. հարկավոր էր կանխել հնարավոր զարգացումները: Քաղաքացիների նշած վայրում իրավապահները ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին մայրաքաղաքի Հունան Ավետիսյան փողոցի բնակիչ, 44-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց 7,62 տրամաչափի 24 փամփուշտ: Շենքի բակի և հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվեց ատրճանակի 33 պարկուճ և այլն:

Խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ, տղամարդը ներկայացվեց քննչական բաժին:

Նոր Նորքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին են ներկայացվել 44-ամյա տղամարդու «Կոլտ» տիպի թմբուկավոր ատրճանակը, «Մակարովի» նմանվող ատրճանակ, ևս մեկ ատրճանակ և «ՎԵՊՐ» տիպի ինքնաձիգ, նաև` 66 փամփուշտ, 1 պարկուճ, 2 փամփշտատուփ:

Տղամարդը ձերբակալվել է: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: