ԵՄ երկրներն առճակատվում են ապօրինի ներգաղթյալների ընդունման հարցում

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իտալիան, Հունաստանը, Մալթան և Կիպրոսը Բրյուսելին խնդրում են վերանայել միգրանտների ընդունման մեխանիզմը։ Խոսքը, մասնավորապես, այն երկրի վրա պատասխանատվություն դնելու մասին է, որի դրոշի ներքո նավը վարձակալված է (սովորաբար՝ հասարակական կազմակերպություն) անօրինական ներգաղթյալներին փրկելու համար, գրում է Euronews-ը:

Հռոմում, Աթենքում, Վալետայում և Նիկոսիայում կոչ են արել հրատապ և լուրջ քննարկել Միջերկրական ծովում փրկարարական գործողությունների համակարգումը։

Միգրանտների ընդունման հետ կապված խնդիրները հաճախ հանգեցնում են ԵՄ երկրների միջև առճակատումների։ Այսպես, օրինակ, Ֆրանսիայի և Իտալիայի միջև սկանդալ է ծագել Ocean Viking նավի շուրջ, որը վարձակալել է ֆրանսիական SOS Mediterranee հասարակական կազմակերպությունը։

Ocean Viking-ի անձնակազմը փրկել է ավելի քան 230 անօրինական ներգաղթյալի։ Երեք շաբաթ շարունակ նավը ծովում է եղել, մինչ երկու երկրները վիճում էին, թե ով է ընդունելու ապօրինի ներգաղթյալներին։ Փարիզը Հռոմին մեղադրել է անմարդկայնության մեջ՝ մոտակա (իտալական) նավահանգստում միգրանտներին ընդունելուց հրաժարվելու համար։ Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնին «տարակուսանք է հայտնել Ֆրանսիայի ագրեսիվ արձագանքի կապակցությամբ»։

Արդյունքում միգրանտները ափ են դուրս եկել ֆրանսիական Տուլոնում։

Սպասվում է, որ նոյեմբերի վերջին տեղի կունենա ԵՄ անդամ 27 երկրների ներքին գործերի նախարարների գագաթնաժողովը, որտեղ կքննարկվի ներգաղթյալների տեղավորման և վերաբնակեցման հարցը։

Տաթև Ֆռանգյան