Ուկրաինայի դրոշը վերադարձավ Խերսոն․ Զելենսկին Կրեմլին մեղադրում է ռազմական հանցագործությունների մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի Խերսոնի շրջանի իշխանությունները բնակիչներին կոչ են արել տարհանվել Դնեպրի արևմտյան ափի շրջաններից։ Վարչակազմի ղեկավար Յարոսլավ Յանուշևիչը հայտարարել է քաղաքացիական օբյեկտներին ռուսական հարվածների սպառնալիքի մասին։ Նա խնդրել է կրճատել զանգվածային տոնակատարությունները, որոնք շարունակվում են արդեն երկու օր։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին ռուսական բանակին մեղադրել է Խերսոնի օկուպացիայի ժամանակ ավելի քան 400 ռազմական հանցագործություն կատարելու համար։

«Քննիչներն արդեն փաստագրել են ռուսական ավելի քան 400 ռազմական հանցագործություն և հայտնաբերել ինչպես զինվորների, այնպես էլ խաղաղ բնակիչների դիեր: Խերսոնի մարզում ռուսական բանակն իրագործել է նույն վայրագությունները, ինչ մեր երկրի մյուս շրջաններում։ Մենք կգտնենք և պատասխանատվության կենթարկենք յուրաքանչյուր մարդասպանի»,- հայտարարել է Զելենսկին

Քաղաքում չկա էլեկտրականություն և ջուր։ Կոմունալ ծառայությունները խոստանում են վերականգնել ավերված ենթակառուցվածքները, երբ սակրավորներն ավարտեն պայթուցիկ օբյեկտների որոնման և մաքրման աշխատանքը։ Զինվորական հրամանատարությունը զգուշացնում է, որ դիվերսիոն խմբերը կարող են մնացած լինել տարածաշրջանում։

Խերսոնից ռուսական ուժերի նահանջից հետո ամենակատաղի մարտերն ընթանում են Դոնեցկի շրջանում։ Զելենսկին այս տարածքներում ստեղծված իրավիճակը «դժոխք» է անվանել։ Մոսկվայի և Կիևի ներկայացրած զեկույցներում խոսվում է Բախմուտի և Ավդիիվկայի մոտ դիրքերի պաշտպանության, ինչպես նաև հրթիռային և հրետանային հարվածների մասին։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է Գորլովկա Մայորսկայի հյուսիսային արվարձանի գրավման մասին, Ուկրաինայի Լուգանսկի շրջանի վարչակազմն էլ հայտարարում է Լուգանսկից հյուսիս-արևմուտք Մակեևկայի նկատմամբ վերահսկողության վերականգնման մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան