«Մարմնավաճառություն էի անում, գումարը տալիս իրան»․ «Տեցի կռուգում» թրաֆիքինգի գործի հետքերով. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.08.2026 | 11:33
Գարեգին Բ կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան
27.08.2026 | 11:22
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Օրենբուրգում և Ուֆայում Ozon-ի պահեստների վրա
27.08.2026 | 11:16
Ձեր սիրելի կաթողիկոսը ինչի՞ ա չորս երեխաների հորը տնից հանում, երեխաներին էլ հետը. Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 11:08
Արթուր Միրանյանը նոր ակումբ ունի
27.08.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
27.08.2026 | 10:57
Զարեհ Սինանյանը վերանշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում
27.08.2026 | 10:55
Մահացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Հրաչյա Գասպարյանը
27.08.2026 | 10:45
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել առաջ չընկնել իրադարձություններից կազմակերպությունից ՀՀ-ի դուրս գալու հարցում
27.08.2026 | 10:38
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 27-ի դրությամբ
27.08.2026 | 10:26
Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղու ավտոբուսում հրդեհ է բռնկվել
27.08.2026 | 10:19
Դատական նիստերից բացակայություններ և կարգապահական խախտումներ․ երկու դատախազ տույժի է ենթարկվել
27.08.2026 | 10:06
Հայտնի են Չեմպիոնների լիգայի բոլոր մասնակիցները
27.08.2026 | 10:00
Խորհրդարանը քննարկում է ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
27.08.2026 | 09:48
Իրանից հումք կներմուծվի և նավթամթերք կարտադրվի․ Կառավարությունը 675 մլն դրամի արտոնություն կտրամադրի Սուքիասյանների «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ընկերությանը
27.08.2026 | 09:39
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումն օգնել է «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի «Տեցի կռուգ» կոչվող տարածքում սեռական ծառայություններ մատուցած կինը պնդում է, որ թրաֆիքինգի է ենթարկել:

2020 թվականին Աննան (անունը փոխված է) իր կամքով է հայտնվել «Տեցի կռուգում»` գումարի դիմաց սեռական ծառայություններ մատուցելու նպատակով:
Շուտով, սակայն, պարզել է այս տարածքի չգրված կանոնի մասին. եթե մեքենա չունես, այն պետք է վարձակալես այդպիսի ծառայություններ տրամադրող Գոռ Վարդանյանից և ոչ այլ մեկից։

2021 թվականի հունվարին Աննան Գոռ Վարդանյանից վարձակալած մեքենայով վթարի է ենթարկվել, որից հետո, ըստ իր պատմածի, Վարդանյանը պահանջել է 1 ժամվա ընթացքում փոխհատուցել մեքենային հասցված 700 հզ դրամ վնասը: Աննան չի կարողացել 1 ժամվա ընթացքում վերադարձնել գումարը: Վարդանյանը ասել է, որ մեքենան վերանորոգելու համար ոսկի է գրավադրել, և Աննայից դրա կրկնակի գինը պահանջել: Դրանից հետո Աննան այլևս չի կարողացել ազատվել Գոռին ունեցած պարտքից ու ստիպված է եղել նրա ասած օբյեկտներում սեքսուալ բնույթի ծառայություններ մատուցել ու դրա դիմաց ստացված գումարը տալ Գոռին:

Իրավապահները ստացել են տեղեկություններ այն մասին, որ Տեցի կռուգում ոչ միայն Աննան, այլ նաև այլ կանայք են սեռական շահագործման ենթարկվում, հարուցվել է քրեական գործ, որի համաձայն 2020-2021 թվականների ընթացքում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված սեռական  ծառայություններ մատուցողները հաճախորդների թվի կտրուկ նվազում են ունեցել, և »Տեցի կռուգում» տարբեր անձինք, օգտվելով այստեղ սեքսուալ բնույթի ծառայություններ մատուցող կանանց վիճակի խոցելիությունից, նրանց ֆինանսական կախվածության մեջ դնելու նպատակով  շուկայականից բարձր գնով ավտոմեքենաներ ու ոսկի են տրամադրել: Սոցիալական մինիմալ խնդիրների լուծման համար այլ ելք չունեցող կանայք ստիպված են եղել համաձայնել գումար հայթայթել իրենց ոչ ձեռնտու պայմաններով:
Գոռ Վարդանյանի վերաբերյալ գործն այժմ դատարանում է, նա մեղադրվում է Աննային և Տեցի կռուգում սեռական ծառայություններ մատուցող 3 այլ կանանց թրաֆիքինգի ենթարկելու մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպան Կարեն Քալանթարյանը պնդում է, որ եթե անգամ Վարդանյանը Տեցի կռուգում ավտոմեքենաներ է վարձույթով տվել ու թանկ գնով ոսկի տրամադրել, դա թրաֆիքինգի հետ կապ չունի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան