Նոր էլեկտրոնային հարթակ ՊՆ մարտական հրաձգության դասընթացների մասնակիցների համար
Գործարկվել է նոր էլեկտրոնային հարթակ. ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը գործարկել է նոր էլեկտրոնային հարթակ, որտեղ մարտական հրաձգության դասընթացներին մասնակցած քաղաքացիները կարող են թողնել դասընթացի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները և առաջարկությունները:
Ձեր մեկնաբանությունները կարող եք թողնել https://shooting.mil.am հղումով»,- գրել է խոսնակը։