Ես աշխարհի լավագույն մարզիչն եմ․ Էնրիկե
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իրեն անվանել է աշխարհի լավագույն մարզիչ․ գրում է armsport-ը։
«Ինչպե՞ս կարող եմ կասկածել ինքս իմ ուժերին: Ես աշխարհի լավագույն մարզիչն եմ։ Եթե ես պետք է ինչ-որ բան համոզեմ իմ խաղացողներին, ապա պետք է հավատամ նաև ինքս ինձ:
Ինձնից լավ մարզիչ չկա։ Ես գիտեմ, որ դա այդպես չէ, բայց ես հավատում եմ դրան: Կասկածնե՞ր.․․ Ոչ մի»,- Էնրիկեին մեջբերում է Reuters-ը։
Իսպանիայի հավաքականը Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունում կխաղա Գերմանիայի, Ճապոնիայի և Կոստա Ռիկայի հետ նույն խմբում։