Թանգարաններում կներդրվի էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ. նախաորակավորման նիստ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող 21 թանգարանում էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման և ներդրման ծրագրի նախաորակավորման փուլը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Ծրագրային ապահովման մշակման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպվել են միաժամանակյա բանակցություններ 2 փուլով անցկացված մրցույթի (ծածկագիր՝ «ՀՀԿԳՄՍՆԵՄԾՁԲ-22/1») նախաորակավորված բոլոր մասնակիցների հետ:

Նախաորակավորման փուլ անցած մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկները տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ և պատասխանել ԿԳՄՍՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից բարձրացված հարցերին:

Նախարարության ենթակայության թանգարաններում միասնական տոմսային տնտեսության ներդրման համար համապատասխան ծրագրի ձեռքբերման նպատակով ձևավորված մասնագիտական խումբը ղեկավարում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Խորհրդատուի կարգավիճակով նախաորակավորման նիստին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ՀՀ կենտրոնական բանկից»,- ասված է հաղորդագրությունում։