Կրեմլը շարունակում է Խերսոնը համարել ՌԴ-ի մաս և նվաստացուցիչ չի համարում զորքերի դուրսբերումը

Լուրեր

01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
Բոլորը

Կրեմլում Խերսոնից հեռանալն ու զորքերի վերաբաշխումը Դնեպրի ձախ ափին նվաստացուցիչ չեն համարում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ դրանից «շրջանի կարգավիճակը չի փոխվում»։

«Այն Ռուսաստանի Դաշնության սուբյեկտն է։ Այդ սուբյեկտն օրենսդրորեն ամրագրված և սահմանված է, այստեղ փոփոխություններ չկան և չեն կարող լինել»,- նշել է Պեսկովը՝ հավելելով, որ իշխանությունները չեն ափսոսում ՌԴ կազմ մտնելու միջոցառման կազմակերպման համար։

Բացի այդ, Պեսկովը նշել է, որ Կրեմլում չեն մեկնաբանելու վերլուծաբանների կարծիքները, որոնց մի մասը բացասական է գնահատել զորքերը Դնեպրի ձախ ափ տեղափոխելը։

«Կան շատ տարբեր փորձագետներ, կան փորձագետներ, որոնք ասում են այնպես, ինչպես դուք եք ասում։ Փորձագետներ էլ կան, որ ասում են այլ բան։ Մենք չէինք ցանկանա մեկնաբանել ո՛չ մեկ, ո՛չ մյուս տեսակետը, հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»,- ասել է Կրեմլի մամուլի խոսնակը։

Նա նաև առաջարկել է լրագրողներին դիմել Պաշտպանության նախարարությանը Խերսոնի ուղղությամբ տիրող իրավիճակի հարցերի հետ կապված։ Միաժամանակ, Պեսկովն ասել է, որ չի կարող մեկնաբանել՝ Կրեմլում նախապես քննարկվե՞լ է զորքերի տեղափոխումը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ուկրաինայում զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինի զեկույցից հետո հրամայել էր սկսել ռուսական զորքերի դուրսբերումը ներխուժման առաջին օրերին գրավված Խերսոնից։

Էմմա Չոբանյան