Ուկրաինական ռազմական հրամանատարությունը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է Խերսոնից ռուսական զորքերի դուրսբերումը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական ռազմական հրամանատարությունն առայժմ չի կարողացել ո՛չ հերքել, ո՛չ հաստատել Խերսոնից ռուսական զորքերի դուրսբերման մասին տեղեկությունը։ Այս մասին նոյեմբերի 10-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ տնօրինության պետի տեղակալ Ալեքսեյ Գրոմովը, գրում է Korrespondent-ը։

Նա նշել է, որ Խերսոնի ուղղությամբ Ուկրաինայի պաշտպանության ուժերը ոչնչացրել են հակառակորդին աջակցելու նյութատեխնիկական միջոցները, խախտել նրա հրամանատարության և կառավարման համակարգը՝ «այդպիսով հակառակորդին այլ ելք չթողնելով, քան օգտվել փախուստի հնարավորությունից»։

«Սակայն այս պահին մենք չենք կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել Խերսոնից ռուսական զորքերի, այսպես կոչված, դուրսբերման մասին տեղեկությունը: Մենք շարունակում ենք հարձակողական գործողություն իրականացնել մեր պլանի համաձայն: Սպասեք Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պաշտոնական հաղորդագրությանը ռազմական գործողությունների անցկացման վերաբերյալ»,- ընդգծել է Գրոմովը։

Գլխավոր շտաբի ներկայացուցիչը հիշեցրել է, որ հակառակորդի յուրաքանչյուր, այսպես կոչված, «բարի կամքի ժեստի» հետևում կանգնած են ուկրաինացի զինվորների հսկայական ջանքերը։

«Ինչպես թշնամին լքեց Կիևը, Խարկովի մարզը, հեռացավ Զմեյինի կղզուց, այնպես էլ Խերսոնից հավանական հեռացումը մեր ակտիվ գործողությունների արդյունքն է»,- ասել է նա։

Տաթև Ֆռանգյան