Շոյգուն հրամայել է զորքերը դուրս բերել օկուպացված Խերսոնից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ուկրաինայում զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինի զեկույցից հետո հրամայել է սկսել ռուսական զորքերի դուրսբերումը ներխուժման առաջին օրերին գրավված Խերսոնից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Համաձայն եմ: Սկսեք զորքերի դուրսբերումը»,- ասել է Շոյգուն:

Օրվա առաջին կեսին ռուս զինվորական բլոգերները մի քանի կարևոր նորություններ էին հայտնել՝ ենթադրաբար Խերսոնի մասին, որի ուղղությամբ աշնանը Ուկրաինան հակահարձակման անցավ։

Գեներալ Սուրովիկինն իր զեկույցը սկսել է ռուսական բանակի հաջողությունների մասին հայտարարություններով. իրավիճակը «հատուկ գործողության» տարածքում, ընդհանուր առմամբ, «կայունացել է», ռուսական խմբի մարտական ​​կարողությունները «մեծացել են մոբիլիզացված և կամավորների հաշվին», ռուսական զորքերը վերսկսել են հարձակողական գործողությունները որոշակի շրջաններում (Ուկրաինան չի հերքում Դոնբասում Ռուսաստանի վրա հարձակվելու փորձերը):

Մարզկենտրոնն ու հարակից բնակավայրերը չեն կարող լիարժեք մատակարարվել ու գործել, մարդկանց կյանքը մշտապես վտանգված է՝ ասել է ռուս գեներալը՝ հավելելով, որ օկուպացիոն իշխանությունները հայտարարել են բնակչության տարհանման մասին և դուրս բերել պաշտոնյաներին։

Այս շաբաթ հայտարարվել է Դնեպրի ձախ ափ կազմակերպված տարհանման ավարտի մասին։ Չորեքշաբթի կեսօրին զինվորական բլոգերները նկատել են, որ Խերսոնի վարչական շենքերից հանվել են ռուսական դրոշները։ Այս դիտարկումը համարվում էր նաև քաղաքից ռուսական զորքերի նահանջի անուղղակի նշան։ Առավել նպատակահարմար տարբերակը Դնեպր գետի արգելապատնեշի երկայնքով պաշտպանություն կազմակերպելն է, առաջարկվում է պաշտպանություն ձեռնարկել ձախ ափի երկայնքով, աջ ափին զորքերի խմբին պահելն ապարդյուն է, ամփոփել է ռուս հրամանատարը։ Շոյգուն համաձայնել է նրա հետ։