Ստամբուլահայ գործիչները՝ հայ-թուրք-ադրբեջանական գործընթացների մասին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական «Gazetekarınca» լրատվամիջոցը «Բաքու-Երևան բանակցություններ․ հնարավո՞ր է խաղաղության պայմանագիր» հոդվածում ներկայացրել է Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան հանդիպումը, փոխանցում է Ermenihaber-ը։

Ապա՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացի մասին Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Կարո Փայլանի և հայկական «Ակոս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուկյանի մեկնաբանությունները։

Փայլանը նշել է Հարավային Կովկասում առկա խնդիրները չմիջազգայնացնելու կարևորության մասին՝ առաջ քաշելով այն տեսակետը, որ Թուրքիան պիտի լուծի Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրը։

«Հակառակ դեպքում, եթե լուծման սեղանը ձևավորի ԱՄՆ-ն, Ռուսաստանն է խնդիր առաջացնելու։ Ռուսաստանն առանց այդ էլ այստեղ որևէ լուծում չի ցանկանում։ Չլուծվածության հիման վրա շարունակում է տարածաշրջանում իր հեգեմոնիան»- նշել է Փայլանը՝ շեշտելով, որ խաղաղություն ապահովող երկիրը պետք է լինի Թուրքիան, սակայն Թուրքիայում դեռևս չկա այդ կամքը։

Բագրատ Էստուկյանն էլ նշել է, որ Թուրքիան ունի միջնորդ լինելու աշխարհաքաղաքական դիրք, սակայն արդեն 30 տարի է, ինչ կորցրել է այդ հնարավորությունը։ Խոսելով այն մասին, որ Թուրքիան հրաժարվել է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ Էստուկյանն ընդգծել է․

«Եթե Թուրքիան կապ հաստատեր Հայաստանի հետ այնքանով, որքանով դա պահանջում են հարևանային հարաբերությունները, այսինքն հարաբերություններ հաստատեր այնպես, ինչպես հաստատել է Բուլղարիայի, Հունաստանի, Իրաքի, Իրանի և անգամ վերջին շրջանում Սիրիայի հետ, ապա այսօր կարող էր ստանձնել միջնորդական պարտականությունը։ Սակայն այդ հնարավորությունը Թուրքիան մերժել է սխալ քաղաքականությամբ, ազգայնական զգացմունքներից և թուրանական ձգտումներից բխող դիրքորոշմամբ։ Թուրքիան բանակցություններն արգելափակում է նախապայմաններով։ Հիմա առաջ քաշվող/պարտադրվող նախապայմանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է։ 30 տարի շարունակվող բախումների շրջանը հանձնառություններով չի ավարտվելու»։