Մանե Թանդիլյանն ահազանգ է հնչեցնում․ աշխատատեղեր կան, կադրեր՝ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Ազգային ժողովում այսօր շարունակվում է «ՀՀ 2017 թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը»։

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, շնորհավորելով  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ,  նշեց․ «Երբ Ձեզ դիմում են սոցապ նախարար, խնդրում եմ՝ ուղղեք, քանի որ նախարարությունը կոչվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»։

Մանե Թանդիլյանը նկատեց, որ իր ղեկավարած նախարարությունը զբաղվածության ապահովման մասով աշխատանքներ է իրականացնում, կատարում է ծրագրային փոփոխություններ, սակայն, զբաղվածության ոլորտում կա  շատ լուրջ խնդիր: «Կան աշխատատեղեր, սակայն, չունենք համապատասխան աշխատաշուկա և աշխատաշուկայի հետևից գնացող կադրեր։ Սա իմ առաջին ահազանգն է»,- ասաց Թանդիլյանը։ 

Ընդդիմադիր պատգամավորի հաջորդ դիտարկումը վերաբերում էր հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին լսողական սարքերի տրամադրմանը: «100 լսողական սարք նվիրելը ոմն անձի կողմից այնպես էր ոգևորել, որ, կարծես թե, պետությունը երբևէ լսողական սարք չէր նվիրել։ Բարեկամաբար առաջարկում եմ Ձեզ՝ Ձեր ձեռքը վերցրեք այս հարթությունը»,- ասաց պատգամավորը: 

Ի պատասխան՝ նախարարը նկատեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրականացնելու է մշտադիտարկում պատգամավորի նշած հարցի վերաբերյալ։ 

 Մանրամասները՝ տեսանյութում: