Քննարկվել են ձկնաբուծության, ձկան ներմուծման և արտահանման ոլորտի խնդիրները

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ձկնաբուծության և, հատկապես, ձկան ներմուծման ու արտահանման ոլոտում առկա խնդիրների քննարկման և դրանց համագործակցված լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները․ տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է ձկան արտահանման, մասնավորապես՝ այլ երկրներից ձուկ ներմուծելու և ապա այն որպես հայկական արտահանելու հետ կապված խնդրի մասին՝ նշելով, որ այդ գործելաոճը հակաօրինական է:

Նա շեշտել է, որ ձկնարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության կայացած ճյուղերից է, և տեսչական մարմնի կողմից հսկայական ջանքեր են ներդրվում Հայաստանում բուծված ձուկը Եվրամիություն արտահանելու հնարավորությունը մեր տնտեսվարողների համար ապահովելու նպատակով, իսկ ԵԱՏՄ երկրներ արտահանմանը աջակցում է իր գործառույթների շրջանակում նախատեսված բոլոր միջոցներով. «Գործընկեր երկրներում մեր երկրի և սննդամթերքի անվտանգությունը վերահսկող կառույցի նկատմամբ մեծ վստահություն կա, և ձեր գործունեության նպատակը, բացի շահույթ ստանալուց, պետք է լինի նաև պատասխանատու ու սրտացավ վերաբերմունքը արտադրանքի անվտանգության վերաբերյալ, ինչը կամրապնդի վստահությունը»,– ասել է նա:

Ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչները խոսել են արտահանման ժամանակ առաջացող այն խնդիրների մասին, որոնց լուծման համար ակնկալվում է պետական միջամտություն կամ աջակցություն: