Կրեմլը լրատվամիջոցներին հանձնարարել է ավելի քիչ մեջբերումներ անել պատերազմի կողմնակից պատգամավորներից

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահի աշխատակազմը պետական լրատվամիջոցներին հանձնարարել է կրճատել Պետդումայի որոշ պատգամավորներից մեջբերումները, որոնք խոսում են ռազմական թեմաներով, այդ թվում՝ նրանց, ովքեր քննադատում են ռազմական հրամանատարությանը: Այս մասին հայտնել են Պետդումային և պետական լրատվամիջոցներին մոտ կանգնած աղբյուրները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով «Վերստկա» հրատարակչությանը։

Պատգամավորների ցուցակում, որոնց ելույթները «չպետք է շատ հրապարակվեն», ներառվել են Դումայի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը, գեներալ-պատգամավորներ Անդրեյ Գուրուլևը, Վիկտոր Զավարզինը, Անդրեյ Կրասովը և Կանանց հարցերով հանձնաժողովի ղեկավար Նինա Օստանինան։

Նրանց կարելի է մեջբերել «միայն նվազագույն ծավալներով, եթե դա պահանջում է լրատվական օրակարգը», «Վերստկա»-ին հայտնել է սեփական աղբյուրը: Նրա խոսքով՝ այդ հանձնարարականները եկել են Կրեմլի հանրային նախագծերի վարչությունից, որը ղեկավարում է Սերգեյ Նովիկովը։

Ըստ այդ տեղեկությունների՝ նման պահանջներ են ստացել այնպիսի ԶԼՄ-ներ, ինչպիսիք են «Ռոսիյա սեգոդնյա», «Ռոսիյսկայա գազետա», ՎԳՏՌԿ ու այլ խոշոր ԶԼՄ-ները, որոնք պաշտոնապես չեն պատկանում պետությանը։

Ցուցակագրված պատգամավորներից հինգը «սև ցուցակում» են հայտնվել, առաջին հերթին, պատերազմի ընթացքի, մոբիլիզացիայի և ռազմաճակատի ապահովման մասին մեկնաբանությունների պատճառով։

Տաթև Ֆռանգյան