Մանրամասներ Երվանդ Քոչարի փողոցում կատարված միջադեպից. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 7-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ անձինք Երվանդ Քոչարի փողոցի թիվ 15 շենքի բակում վիճում են ու ծեծում իրար. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների տեղեկություններով՝ նրանց մոտ զենքեր ու դանակներ կան: Հնարավոր ողբերգական հետևանքները կանխելու նպատակով Կենտրոնական բաժնից և Մարաշի բաժանմունքից օպերատիվ խմբեր մեկնեցին դեպքի վայր։ Նրանց օգնության հասան ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ։ Տեղում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեցին միջադեպի մասնակիցների ինքնությունը և կատարվածի որոշ հանգամանքներ։ Նախնական տվյալներով՝ Երևանում բնակվող մի խումբ տղամարդիկ հնչեցրել էին սեռական բնույթի հայհոյանքներ, քարերով, փայտե մահակներով հարվածներ էին հասցրել Արմավիրի և Արագածոտնի մարզերում բնակվող մի խումբ տղամարդկանց։ Այդ ընթացքում երևանցիներից մեկը նաև դանակով խփել էր Արմավիրի մարզում բնակվող 40-ամյա տղամարդուն, ապա փայտե մահակներով և քարերով վնասել էին նրա մեքենան:

Արագ արձագանքման շնորհիվ ոստիկանության ծառայողներին հաջողվել է ձերբակալել մասնակիցներից մի քանիսին։ Այդ ընթացքում նրանցից մեկը մեքենայով փախուստի փորձ է արել՝ փորձելով վրաերթի ենթարկել ոստիկանության ծառայողներին, իսկ ձերբակալվելու ժամանակ կծել է ոստիկաններից երկուսի ձեռքերը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են մարտական թմբուկավոր ատրճանակ, պարկուճ, «Մազդա» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ 2 ատրճանակ կար և այլն։ Մեքենաները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։