Թուրքիան Սիրիայի հետ դիվանագիտական ​​կապեր հաստատելու պայմաններն է նշել

Լուրեր

20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
Բոլորը

Թուրքիան կքննարկի Սիրիայի հետ դիվանագիտական կապեր հաստատելու հարցը, եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Սիրիայի հարցում մենք պահպանում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը՝ հիմնված չորս ռազմավարական նպատակների վրա․ երկրի միասնության և տարածքային ամբողջականության պահպանում, քաղաքական որոշման հիման վրա հաստատուն կայունություն, մեր սահմաններում ահաբեկչության սպառնալիքի վերացում և սիրիացիների անվտանգ վերադարձ իրենց հայրենիք»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում Aydınlık պարբերականը։

Նրա խոսքով՝ Սիրիայում կայունություն ապահովելու՝ Անկարայի ջանքերի շնորհիվ շուրջ 530 հազար սիրիացիներ արդեն վերադարձել են հայրենիք։

«Եթե հարմար պայմաններ ստեղծվեն հատուկ ծառայությունների միջև առկա շփումները դիվանագիտական ​​մակարդակով ընդլայնելու համար, մենք դա նույնպես կգնահատենք»,- ընդգծել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Տաթև Ֆռանգյան