Ով ուզում է դուրս գալ, մանդատը պետք է վայր դնի. Սերժ Սարգսյանի կոշտ գնահատականը. «Հրապարակ»

Լուրեր

14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Նախօրեին Արայիկ Գրիգորյանին պատկանող Ավշարի գինու գործարանում է հավաքվել ԱԺ ՀՀԿ խմբակցությունը՝ Ս․ Սարգսյանի գլխավորությամբ։ Մոտ 6 ժամ ճաշել, զրուցել, անգամ պարել ու թենիս-բիլիարդ են խաղացել։ Բացակայել են Արփինե Հովհաննիսյանը, որը Հայաստանում չէ, Միհրան Պողոսյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Ալիկ Սարգսյանը, ում ծնունդն էր հունիսի 1-ին։

Սամվել Ալեքսանյանը շուտ դուրս է եկել՝ «գործ շատ ունեմ» ասելով։ Հիմնական թեման եղել է ՀՀԿ-ի «ապագան»։ Ս․ Սարգսյանն ասել է․ «ՀՀԿ բիզնես թևն ազատ է, ով ցանկանում է, կարող է դուրս գալ», կոշտ գնահատականներ է տվել «թուլակամ» Շիրակ Թորոսյանի, Արթուր Գևորգյանի հասցեին, որն առանց տեղյակ պահելու է խմբակցությունից դուրս եկել։

Քաղաքական թևի մասին էլ ասել է՝ իրենք ևս ազատ են, բայց «ով ուզում է դուրս գալ, մանդատը պետք է վայր դնի․ դա է բարոյականը»։ Սեյրան Սարոյանը գործարարներին «հանաքով» ասել է՝ «կուտը» չուտեք՝ դուրս գաք, տեսա՞ք շեֆը հետո ինչեր ասավ»։ Երեկվանից հայտնի է, որ Ս․ Ալեքսանյանն ու Արտակ Սարգսյանն օրերս դուրս կգան»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: