Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորին սպառնում են զրկել անձեռնամխելիությունից՝ թուրքական բանակի կողմից քիմիական զենքի կիրառման պնդումների համար

Լուրեր

31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Բոլորը

Թուրքիայում դատախազը վարույթ է հարուցել երկրի ընդդիմադիր պատգամավորի դեմ, որը կարող է հանգեցնել պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելուն՝ նրան մեղադրելով ահաբեկչական քարոզչություն տարածելու մեջ թուրքական բանակի կողմից քուրդ զինյալների դեմ քիմիական զենքի ենթադրյալ կիրառման մասին հայտարարությունների պատճառով, գրում է Turkish Minute-ը։

Անկարայի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի դեմ, որը նաև փաստաբան է և իրավապաշտպան։

Թուրքիան կտրականապես հերքում է մամուլում տարածվող մեղադրանքները, որ թուրքական զինված ուժերը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ քիմիական զենք են օգտագործել հյուսիսային Իրաքում։ Պատգամավորը հոկտեմբերի 19-ին թվիթերյան գրառմամբ նշել էր, որ ուսումնասիրել է տեսանյութերը և հարցը բարձրացնելու է խորհրդարանի օրակարգում։

Նա քննադատության է արժանացել նույնիսկ իր կուսակցության ներսում, երբ կուսակցության խոսնակ Ֆաիկ Օզթրաքն անհամաձայնություն է հայտնել Թանրըքուլուին՝ կասկածի տակ դնելով թուրքական բանակի կողմից քիմիական զենքի ենթադրյալ կիրառումը PKK-ի զինյալների դեմ, որը ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն Թուրքիայում և մի շարք երկրներում։ Օզթրաքն ասել է, որ թուրքական բանակը քիմիական զենք չի կիրառել և ունի մաքուր պատմություն։

Դատավարության ընթացքում դատախազը միջնորդել է Թանրըքուլուին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու հարցով։

Հավելենք, որ քիմիական զենքի կիրառումը հետաքննելու հայտարարությունների համար օրերս եղան նաև ձերբանակալություններ։ Մասնավորապես, ձերբակալվել է Թուրքական բժշկական ասոցիացիայի և Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամի նախագահ Շեբնեմ Ֆինջանջին, ինչպես նաև փաստաբան Արյեն Թուրանը։

Էմմա Չոբանյան