Իմ վարույթում կա 2011թ. գործ. այս ծանրաբեռնվածությունն օրենսդրական փոփոխությամբ պետք է լուծել. դատավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ աշխատանքային քննարկում է կազմակերպել «ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները եվ դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես «Մարդու իրավունքների եվ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր» թեմայով։

«Վարչական դատարանի ծանրաբեռնվածության պատճառն այն է, որ վարչական մարմինները հիմնականում թերի են աշխատում, և մարդկանց մոտ վստահություն չեն վայելում, և մարդիկ նախընտրում են դատարան դիմել, ոչ թե վեճը լուծել արտադատական կարգով»,- այս մասին նշեց Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը։

Նրա դիտարկմամբ՝ վարչական մարմինների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու պարագայում Վարչական դատարանի գերծանրաբեռնվածությունը բավականին կնվազի։

«Իմ վարույթում կա 2011թ. գործ»,- ասաց դատավորը։ Նրա խոսքով՝ օրենսդրական փոփոխություններ կատարելով՝ հնարավոր կլինի հասնել դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման։

«Օրինակ՝ եթե ընդունվեր օրենսդարական դրույթ, որ Վարչական դատարանում ևս գործերը կարող են քննվել գրավոր ընթացակարգով, վստահեցնում եմ, որ Վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը ավելի քան 30-40 տոկոսով կնվազեր»,- նշեց Ազրոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։