ԵՄ-ն, ձգտելով հրաժարվել ՌԴ էներգակիրներից, վազում է մեկ այլ բռնապետի՝ Ալիևի գիրկը․ Fortune

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Տարիներ շարունակ Եվրամիությունը (ԵՄ) հույսը դրել էր Ռուսաստանի վրա՝ արդյունաբերության և տների ջեռուցման համար իրեն անհրաժեշտ նավթն ու գազը մատակարարելու նպատակով: Անցյալ տարի եվրոպացիների այրած գազի 40%-ը եղել է Ռուսաստանից, և դաշինքը 108 միլիարդ դոլար է ուղղել Կրեմլին: Սակայն փետրվարին Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո ԵՄ-ն կտրականապես փոխեց իր էներգետիկ ռազմավարությունը՝ հրաժարվելով ռուսական նավթից ու գազից։ Fortune պարբերականն այս համատեքստում անդրադառնում է ԵՄ-ի՝ Ադրբեջանի հետ գազային գործարքին։

Ըստ հրապարակման՝ մի քանի այլ երկրների հետ միասին ԵՄ-ն այժմ հույս ունի, որ Ադրբեջանը կդառնա ռուսական էներգիային կարևոր այլընտրանք: ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ադրբեջանին անվանել է «վստահելի, արժանահավատ կարևոր էներգետիկ գործընկեր», որը կարող է կրկնապատկել իր գազի արտահանումը ԵՄ ընդամենը «մի քանի տարում», քանի որ Եվրոպան փորձում է արագորեն դիվերսիֆիկացնել ռուսական էներգիան:

Փորձագետները, սակայն, ասում են, որ Ադրբեջանի վրա մեծ խաղադրույք կատարելը լուրջ խնդիրներով է հղի: Երկիրը ներկայում չունի մատակարարում կամ ունակություն՝ կատարելու այն, ինչ ասել է, որ կարող է մատակարարել: Բացի այդ, մի ավտոկրատ ռեժիմից հեռու մնալու համար Եվրոպան վազում է մյուսի գիրկը, ռազմավարություն, որը կարող է հակառակ արդյունք տալ՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ Ադրբեջանի ավանդական սերտ կապերը:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այս տարվա հուլիսին ԵՄ-ն և Ադրբեջանը ստորագրել են գազային նոր գործարքը, որը, ըստ ֆոն դեր Լեյենի, «նոր գլուխ է Ադրբեջանի հետ ԵՄ-ի էներգետիկ համագործակցությունում, առանցքային գործընկեր՝ ռուսական  վառելիքից հեռանալու ջանքերում»:

Փոխըմբռնման հուշագիրը խոստանում է մինչև 2027 թվականը կրկնապատկել ադրբեջանական գազի արտահանումը մինչև առնվազն 20 մլրդ խ/մ, ինչը կհամապատասխանի ԵՄ գազի պահանջարկի մոտավորապես 6%-ին, սակայն փորձագետները կասկածի տակ են դնում՝ արդյո՞ք Ադրբեջանը կարող է նույնիսկ կատարել այդ խոստումը:

Ադրբեջանից ԵՄ գազի հոսքերը վերջին ութ ամիսների ընթացքում աճել են։ Ակնկալվում է, որ մինչև այս տարեվերջ միությունը կներմուծի 11,6 մլրդ խ/մ ադրբեջանական գազ, ինչը 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա 8,2 մլրդ խ/մ-ից: Իսկ Ադրբեջանի TAP-ը նախատեսված է լինել մասշտաբային, ինչը նշանակում է, որ այն կարող է կրկնապատկել իր գազի տարանցման հզորությունը մինչև գործարքում նշված 20 միլիարդ խորանարդ մետրը, Fortune-ին ասել է S&P Global Commodity Insights ապրանքային ծառայությունների ֆիրմայի գազի ավագ վերլուծաբան և EMEA գազի վերլուծաբան Թոմ Փուրդին։ Նա նշել է, որ Ադրբեջան գազային ծավալները բավարար չեն ռուսականին փոխարինելու համար, սակայն մյուսների հետ միասին կարող են նպաստել ռուսականից կախվածության նվազմանը։

Որոշ լավատեսներ էլ կարծում են, որ գործարքը կարող է ավելի մեծ լինել, քան պարզապես բնական գազը: Բրյուսելի և Բաքվի միջև ավելի սերտ համագործակցությունը կարող է օգնել հետխորհրդային պետությունը վերածել «առանցքային եվրոպական գործընկերոջ»՝ դուրս բերելով այն Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Նման կարծիք է հայտնել վերլուծաբան Իլայդա Նիջհարը։

Սակայն քանի որ Ռուսաստանը դառնում է ավելի մեկուսացված, Ադրբեջանը Կրեմլի համար ավելի կարևոր է դառնում՝ որպես առևտրային կապ Իրանի և Ասիայի հետ:

Որոշ փորձագետներ էլ ասում են, որ Ադրբեջանը հեռու է վստահելի գործընկեր լինելուց, չունի անհրաժեշտ գազ, ենթակառուցվածքներ կամ միջոցներ՝ ԵՄ-ի հետ գործարքի պայմանները կատարելու նպատակով իր ենթակառուցվածքն ընդլայնելու համար։

Ադրբեջանի հետ ԵՄ գործարքն իրականում առաջարկում է «զրոյական օգնություն» ԵՄ քաղաքացիներին այս կամ հաջորդ ձմռանը և, հավանաբար, ոչ դրանից հետո»։ Նման կարծիք է հայտնել Բոուդենը: Ըստ նրա՝ դա հիմնականում ծառայում է որպես քայլ՝ ցույց տալու ԵՄ քաղաքացիներին, որ քաղաքականություն մշակողներն «ինչ-որ բան են անում»։

«Գազի լայնածավալ զարգացումների անհապաղ հեռանկար չկա՝ այս պահից մինչև 2027 թվականը»,- ասել է Բոուդենը՝ հավելելով, որ գազի ցանկացած խոշոր նախագիծ, եթե դա տեղի ունենա, չի իրականացվի մինչև 2030 թվականը, ինչը ԵՄ-ի և Ադրբեջանի համար անհնարին է դարձնում կատարել իրենց հուլիսյան գործարքում նշված պայմանները։

Ադրբեջանը նաև միջոցներ չունի արտադրությունն ու ենթակառուցվածքներն ուժեղացնելու համար, և պետք է «մեծ ներդրումներ կատարի»՝ Եվրոպա ավելի շատ գազ մատակարարելու համար։

Բացի այս փաստարկները՝ քննադատները պնդում են, որ պուտինյան Ռուսաստանից հեռու մնալու նպատակով Եվրոպան պարզապես փոխում է մեկ ավտորիտարին մյուսով:

«ԵՄ-ի նոր էներգետիկ համաձայնագիրը ցույց է տալիս, որ ավելի է «ամրանում Ադրբեջանի բռնապետական ռեժիմի հետ և շարունակում է անտեսել մարդու իրավունքների խախտումներն ու կոռուպցիան, որը տեղի է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի օրոք»,- լրատվականին ասել է CEE Bankwatch-ի՝ բնապահպանական ուղղվածություն ունեցող ոչ կառավարական կազմակերպությունների ցանցի գազի արշավի մասնակից Գլիգոր Ռադեչիչը։

Ալիևը, որը 19 տարի ղեկավարում է երկիրը, շարունակում է «դաժան ճնշում գործադրել քննադատների և այլախոհների դեմ։ Ըստ HRW-ի՝ անկախ ակտիվությունը, քննադատական լրագրությունը և ընդդիմադիր քաղաքական գործունեությունը փաստացիորեն մարվել են։ Fortune-ը նշում է, որ այդ բռնապետությունը կարող է վատ լինել նաև բիզնեսի համար։ Ադրբեջանում իշխող ընտանիքն ինքն է որոշումներ կայացնում։ Նրանք ցանկացած պահի կարող են հետաձգել կամ չեղարկել համագործակցությունը՝ Ռուսաստանի ազդեցության պատճառով։

HRW-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Ֆիլիպ Դամը զգուշացնում է, որ Եվրոպան բաց է թողել մարդու իրավունքներն իր օրակարգի առաջին տեղում դնելու կարևոր հնարավորությունը՝ Ադրբեջանի հետ իր գործընկերությամբ:

«ԵՄ-Ադրբեջան գործարքը ձեռնտու է կառավարությանը, սակայն չի երաշխավորում մարդու իրավունքների որևէ պաշտպանություն։ Երկիրը, որը ճնշում է սեփական ժողովրդին, բավականաչափ հուսալի չէ ԵՄ-ի հետ համագործակցելու համար»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան