Ռուսաստանը սպառել է իր ժամանակակից հրթիռների մոտ 80%-ը․ Economist

Լուրեր

01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
Բոլորը

Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի Դաշնությունն արդեն օգտագործել է իր ժամանակակից հրթիռների 80%-ը, Ռուսաստանին մոտ 120 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ է մնացել։ Այս մասին The Economist-ին տված մեկնաբանությունում հայտնել է Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին։

Նա նշել է, որ հոկտեմբերին ռուսները «Իսկանդերի» 25 հրթիռ են արձակել Ուկրաինայում, իսկ Ուկրաինայի Զինված ուժերը կարողացել են խոցել միայն երեքը։

Սկիբիցկին հաշվարկել է, որ Ռուսաստանին մնացել է «Իսկանդերի» ընդամենը 120 հրթիռ։ Սրա հետ մեկտեղ, այլ աղբյուրներ պնդում են, որ «Կինժալ» տեսակի հրթիռների թիվը մոտ 40 է։

Նշվում է, որ քանի որ Ռուսաստանի Դաշնության պաշարները համալրվում են իրանականներով, ՌԴ-ն կարող է կրկնապատկել հարձակումները։

Կրեմլը նախատեսում է Իրանից գնել «Ֆաթեհ-110» և «Զոլֆաղար» բալիստիկ հրթիռներ և դրանք օդային ճանապարհով ուղարկել Ղրիմ, իսկ ծովով՝ Կասպից ծովի ռուսական նավահանգիստներ, հայտնում է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունը։

Ուկրաինացի պաշտոնյաները խոստովանում են, որ Ուկրաինան դեռևս չունի արդյունավետ պաշտպանություն իրանական հրթիռներից, որոնք թիրախները խոցում են շատ ավելի մեծ արագությամբ, քան թևավոր հրթիռները կամ անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև «Իսկանդեր» և «Կինժալ» հրթիռների դեմ:

Ավելի վաղ ուկրաինական հետախուզությունը հայտնել էր, որ Իրանը ծրագրում է նոյեմբերի սկզբին Ռուսաստան ուղարկել ավելի քան 200 մարտական անօդաչու թռչող սարք։

Տաթև Ֆռանգյան