Դուք իրավունք չունեք «լրատվություն» կոչվել, ապօրինին Քոչարյանի գույքն է. Խաչատուր Սուքիասյանը բորբոքվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կյանքը ցույց է տալիս, թե ով՝ ինչով է ապրել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Նրան զայրացրեց լրագրողի այն դիտարկումը, որ այս օրերին, երբ խոսվում է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը կիրառելու գործողությունների մասին, Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։

«Դուք 5-րդ ալիքից եք, չէ՞, դուք անհարմար չե՞ք զգում, ապօրինի գույքը ձեր էս ալիքի սեփականատիրոջն է,- բղավեց պատգամավորը։- Մենք ամեն ինչ ձեռք ենք բերել բիզնեսով: Ձեզ հարց եմ տալիս՝ ձեր սեփականատերը՝ գող, ավազա՜կ, կյանքում ոչ մի բան չի արել էս երկրի համար, ոչ մի բիզնեսի մեջ չի եղել, միլիարդավոր դոլարներ ունի: Դուք դրա իրավունքը չունեք լրատվություն կոչվելու, դուք՝ ձեր Ռոբերտ Քոչարյանի ու մնացածի հետ գնացե՛ք էդ միլիարդները բերե՛ք:

400-500 բնակարան… մարդիկ մնացել են առանց բնակարանի, Հյուսիսային պողոտան կառուցվել է: Ինձ մյուս նախագահն է ասել։ Սերժ Սարգսյանն ասել է, որ 320 բնակարան Ռոբերտ Քոչարյանից հետո մնացել է մեզ, մարդիկ առանց բնակարան են մնացել, ասում է՝ մենք ենք առել, տվել դա»:

Մանրամասները՝ տեսանյութում։