Ուրախ եմ, երջանիկ եմ. Խաչատուր Սուքիասյանը՝ Դատախազության նախաձեռնության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։

Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերությանը՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով «Սիլ պլազայի» վրա արգելանք դնելու՝ Դատախազության որոշմանը, պարզաբանեց. «Ես երջանիկ եմ, շատ ուրախ եմ, շատ խելոք են վարվել, որովհետև պետական մարմինները պետք է մինչև վերջ հասկանան՝ ինչ է կատարվել, որ կարողանան վերջնական արդյունքում, եթե պետությանը վնաս է հասցվել, եթե օրենքի կետ է խախտվել, որպեսզի օրենքը պաշտպանվի գործողություների արդյունքում»:

Անդրադառնալով գույքի ձեռքբերմանը՝ պատգամավորը պարզաբանեց․ «Ո՞վ է ասել՝ ջրի գնով վաճառվել է այդ տարածքը: Գույքը այսպես է ձեռք բերվել՝ մեզ երկար ժամանակ համոզվել է, որ դա քաղաքի կենտրոնում է, դուք ունեք գումարներ, խնդրում ենք՝ ձեզ վերցրեք: Մենք ասել ենք՝ չենք ուզում, որովհետև հիմա դրա նպատակահարմարությունը չենք տեսնում: Ինձ իմ հայրիկն է համոզել՝ երկար բանակցություններից հետո: Մենք հասկանում էինք, որ եթե եկանք այն համաձայնության, որ պետք է շենքը վերակառուցվի, մենք այդ բակում տարբեր խնդիրների էինք առնչվելու: Եվ այդ խնդիրները եղան. 4 բնակարան ասացին՝ 5 բնակարան ձեռք բերեցինք»

«Հիմա ես ուրախ եմ, երջանիկ եմ, որ դատախազությունը քննում է, որովհետև ես իմ բոլոր գործողությունների համար պատասխան եմ տալիս: Հնարավոր է՝ թյուրիմացություն լինի, շփոթմունք, բայց ես օրենք չեմ խախտում․․․ Ես գիտեմ մեր գործողությունները, գիտեմ ինչ ենք արել: Տրամաբանորեն: Գրագիտություն ունենք, հասկանում ենք․․․

«Սիլ պլազան», որը կառուցվել է մի քանի տարի, միլիոններ են ծախսվել․․․ Մարդիկ դնում են նկարը, ասում են՝ այս շենքը այսինչները ձեռք են բերել 5000 դոլարով: Դա խայտառակություն է լրագրողական: Մի պատ է ձեռք բերվել, ի՞նչ կապ ունի «Սիլ պլազան», որը վերջնական արդյունքում կառուցվել է․․․ 5 մարդկանց տներ է ձեռք բերվել, 5-րդը ինչքան հիշում եմ, տոլով էր սարքված, բնակարան տվեցինք, մարդը, ասացին, որ երջանիկ էր»:

Հարցին՝ այս հարցի հետ կապված Նիկոլ Փաշինյանի հետ որևէ քննարկում ունեցե՞լ եք՝ նա պատասխանեց. «Բացառված է՝ ես Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենամ, դա նշանակում է մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյան չեմ, Նիկոլ Փաշինյանն էլ Նիկոլ Փաշինյան չի»:

Սուքիասյանը վստահեցրեց, որ այդ հարցի վերաբեյալ չի խոսել նաև Վահագն Խաչատուրյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։