Գնել Սանոսյանը Արագածոտնի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքներին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում․ տեղեկացնում են ՏԿԵՆ-ից։

«Նախարարը մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ նախ դիտարկել է Պռոշյան գյուղի սկզբնամասի՝ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման (աջ գոտի) կմ14+400-կմ18+400 հատվածի միջին նորոգման աշխատանքները, որոնց 90 տոկոսն արդեն ավարտված է։

Աշխատանքներն իրականացվում են 2022 թ․ պետական բյուջեի ծրագրով։

Հաջորդ կանգառը Աշտարակ-Մուղնի հատվածում էր, որտեղ դիտարկվել է Մ-3, Մարգարա-Վաղարշապատ-Աշտարակ-Վանաձոր-Վրաստանի սահման 39+500-41+000 հատվածը։

Այստեղ նախարար Սանոսյանն արձանագրել է մի շարք թերություններ և հանձնարարել չվճարել շինարարին կատարված աշխատանքի համար, քանի դեռ թերությունները վերացված չեն։

Նախարարը դիտարկել է նաև Աշտարակ-Սասունիկ- Շահումյան՝ Մ-3, Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման կմ27+000-կմ35+535 հատվածի միջին նորոգման աշխատանքները։

Աշխատանքներն իրականացվում են 2022 թ․ պետական բյուջեի ծրագրով։ Կատարված է աշխատանքի 35 տոկոսը։

Նախարարը զրուցել է շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։ Հատկապես շեշտվել է աշխատանքները սահմանված ժամկետներում և բարձր որակով իրականացնելու կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։