Թուրքիայում փաստաբանի են ձերբակալել՝ թուրքական բանակի կողմից քիմիական զենքի կիրառման պնդումների համար

Լուրեր

31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
Բոլորը

Թուրքիայում ոստիկանությունը նախօրեին ձերբակալել է արևմտյան Իզմիր նահանգում աշխատող փաստաբան Արյեն Թուրանին, որը կոչ է արել հետաքննել թուրքական Զինված ուժերի կողմից քիմիական զենքի օգտագործումը ընդդեմ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների, գրում է Duvar-ը։

Նա, մասնավորապես, հոկտեմբերի 22-ին կոչ է արել հետաքննել խնդրո առարկա մեղադրանքները Իզմիրի փաստաբանների միության ընտրությունների ժամանակ: Թուրանն իր ելույթն ավարտել է «Ջին, Ջիյան, Ազադի» կարգախոսով, որը քրդերենից թարգմանաբար նշանակում է «Կանայք, կյանք, ազատություն»։ Թուրանն այդ ժամանակ անմիջապես թիրախավորվել է իսլամամետ և կառավարամետ թերթերի կողմից։

Հիշեցնենք, որ օրերս էլ ձերբակալվել էր Թուրքական բժշկական ասոցիացիայի և Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամի նախագահ Շեբնեմ Ֆինջանջին՝ դարձյալ հետաքննություն պահանջելու հայտարարության համար։

Հավելենք, որ PKK-ին մոտ կանգնած լրատվամիջոցները հրապարակել էին տեսանյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է թուրքական բանակը քիմիական զենք օգտագործում Հյուսիսային Իրաքում PKK-ի դեմ։ Թուրքիայի մի շարք պաշտոնյաներ հերքել են այս մեղադրանքները, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էմմա Չոբանյան