Ահազանգ․ պատերազմի մասնակիցներից ոմանց զինգրքույկներում համապատասխան նշում չի արվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Քառօրյա և 44-օրյա պատերազմների մի շարք մասնակիցների զինգրքույկներում չկա նշում այն մասին, որ նրանք մասնակցել են մարտական գործողություններին։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այս մասին բազմաթիվ ահազանգեր է ստացել։

«Այստեղ հարցը պետք է դիտարկել երկու հարթության վրա. Նախ՝ եթե համապատասխան նշում չի կատարվում, ապա կա բարոյական կողմ, որովհետև այդ զինծառայողները տեսնում են անարդար վերաբերմունք իրենց նկատմամբ: Մյուս կողմից՝ նրանք ունեն որոշակի արտոնություններ, որոնցից կարող են օգտվել, եթե նրանց գրքույկներում այդ անհրաժեշտ գրառումները կատարված լինեն»,- բացատրում է ՀՔԱՎ գրասենյակի Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Արմինե Սադիկյանը:

44-օրյա պատերազմին կամավոր մասնակցած 27-ամյա Դավիթ Աբդալյանի զինգրքույկում, օրինակ, «մասնակցությունը մարտերին, մարտական գործողություններին ինքնապաշտպանության ուժերի կազմում» հատվածում նշումներ չկան, բայց, ասում է, մեկ շաբաթ եղել է Ջաբրայիլում։

«Սեպտեմբերի 27-ին ես ներկայացել եմ Գյումրու զինկոմիսարիատ, այնտեղից տարել են Շիրակի մարզի զորամասերից մեկը, հետո արդեն Շիրակի մարզից տարան Արարատի մարզ, ընդհանուր 13 հոգի կամավոր մեկնեցինք առաջնագիծ՝ արդեն Արարատի զորամասի հետ ու հոկտեմբերին մեկնեցինք հարավային թև` Ջաբրայիլ: Իմ զինգրքույկի մեջ հիմա նշումը կա, որ պատերազմի ժամանակ ես եղել եմ Շիրակի մարզի զորամասի հետ, բայց Արցախում եղած շրջանի մասին որևէ նշում չկա»,- պատմում է Դավիթ Աբդալյանը:

Ասում է՝ 2015 թվականին էլ, երբ ժամկետային զինծառայող էր, վիրավորվել է, բայց զինգրքույկում այդ մասին թերի է նշված։

Սա նոր երևույթ չէ՝ ասում է ՀՔԱՎ գրասենյակի Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Արմինե Սադիկյանը․ նման խնդիրներ եղել են 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից սկսած։

Նախկին մեկ այլ զինծառայողի՝ Հ․Գ․-ի մայրը որդու զինգրքույկում մարտական գործողության մասնակցելու մասին նշում չկատարելու խնդրով այս տարվա օգոստոսին դիմել էր ՀՔԱՎ։ Տղան մասնակցել է 44-օրյա պատերազմին, ապա տեղափոխվել այլ զորամաս, իսկ 2021-ի հոկտեմբերին առողջական խնդիրների պատճառով վաղաժամկետ զորացրվել։ ՀՔԱՎ-ի կողմից հարցը բարձրաձայնելուց հետո միայն համապատասխան նշումն ավելացվել է։

Factor.am-ը սոցցանցերում հարցում էր արել՝ կա՞ն, արդյոք, պատերազմի մասնակիցներ, որոնց զինգրքույկներում համապատասխան նշումներ չեն կատարվել․ շուրջ 10 հոգի արձագանքել է մեր հարցմանը, բայց նկարահանվել կամ հարցազրույց տալ չեն ցանկացել։ Նրանցից մեկը, օրինակ, ասաց, որ չի ծառայել, բայց որպես կամավոր Հադրութում է կռվել, իսկ զինգրքույկում համապատասխան նշում չկա։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է Պաշտպանության նախարարություն՝ այս խնդրին լուծում տալու, պատերազմական գործողություններին մասնակցած անձանց զինգրքույկներում համապատասխան նշումներն առանց բյուրոկրատական քաշքշուկի և լրացուցիչ դիմումների անելու համար։

Factor TV-ն ևս փորձեց պարզաբանում ստանալ պաշտպանական գերատեսչությունից, բայց մամուլի քարտուղարը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան