Կվերականգնվեն Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատը և Հաղպատ վանական համալիրի պարիսպն ու աշտարակը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերում. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հարցի զեկուցման ժամանակ նշել է, որ վերաբաշխումը կատարվում է Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնման նպատակով՝ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Եկեղեցու պատը գտնվում է վթարային վիճակում և ունի վերականգնման կարիք:

Նախարարի խոսքով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից պատրաստվել և ԿԳՄՍ նախարարություն է ներկայացվել վերականգնման և ամրակայման նախագիծ: Աշխատանքների ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է 8 մլն 285,7 հազար դրամ: ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարվել է պայմանով մրցույթ, կնքվել են կապալի և տեխնիկական հսկողության պայմանագրեր: Աշխատանքները կսկսվեն՝ գումարը հատկացնելուն պես:

Որոշմամբ նաև 2 մլն 771 հազար դրամ կհատկացվի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների վերանորոգման, անհրաժեշտ գիտանախագծային փաստաթղթերի մշակման և փորձաքննության համար: Աշտարակներից մեկից վերջին մի քանի երկրաշարժերից հետո քարաթափումներ են եղել, աշտարակը վթարային վիճակում է, կան մեծ ճաքեր, և առկա է փլուզման վտանգ: Վնասվել են նաև մյուս աշտարակների և պարսպի որոշ հատվածներ: Հաղպատ վանական համալիրի պարսպապատի և աշտարակների համար ևս նախարարության կողմից հայտարարվել է պայմանով մրցույթ, կնքվել է պայմանագիր:

Անդրադառնալով նախատեսվող աշխատանքներին` Վարչապետը շեշտել է Բջնիի եկեղեցու պատի շինարարության արագ իրականացումը` կարևորելով, որ զուգահեռաբար լուծում տրվի նաև Բջնիի պատմական ամրոցի տեսանելիության խնդրին, որի մասին ևս ավելի վաղ տրվել էր հանձնարարական: «Խնդիրն այն է, որ Բջնիի ամրոցի երևացող և լավ վիճակում գտնվող պարիսպները փակված են այգիների, բարձր ծառերի հետևում, և իմ հանձնարարականի էությունն էր՝ բանակցել, հարակից տարածքները ձեռք բերել և հուշարձանի տեսանելիությունը բացել, ինչը, կարծում եմ, նաև Բջնի բնակավայրի և տուրիստական հոսքերի համար շատ էական նշանակություն կունենա: Այնտեղ նաև ամրոց տանող ճանապարհի բարելավման խնդիր կար»:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և տարածքային մարմինների հետ համատեղ աշխատանք է տարվում տարածքում գործունեություն ծավալող բնակիչների հետ համաձայնության գալու ուղղությամբ:

Վահրամ Դումանյանը նաև ընդհանուր տեղեկատվություն է ներկայացրել պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքների, ենթակառուցվածքային լուծումների վերաբերյալ:

Նշենք, որ ընդունված որոշմամբ վերաբաշխումը կատարվել է 79 մլն 938.1 հազար դրամ գումարի շրջանակում, որից 68 մլն 881.4 հազար դրամն ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ»,- ասված է հաղորդագրությունում։