Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի պատվիրակությունը Գերմանիայում մասնակցել է երաժշտական գործիքների ուսումնասիրության ծրագրին

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) պատվիրակությունն առաջին անգամ մասնակցել է «Bayern fit for Partnership» լարային և կսմիթային երաժշտական գործիքների ուսումնասիրության ծրագրին. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառումն անցկացվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մյունխեն քաղաքում: Այն իրականացվել է Բավարիա երկրամասի էկոնոմիկայի նախարարության և Գերմանական տնտեսական միավորման հետ համատեղ: Այցը կազմակերպել էին գերմանական «DEGA-EXPOTEAM GmbH und Co.» և հայկական «German Business Association-German Chamber of Commerce» կազմակերպությունները։

Ծրագրին մասնակցել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը և երեք երաժիշտներ՝ առաջին ջութակների խմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանը, ալտահար Հայկ Տեր-Հովհաննիսյանը և տրոմբոնահար Կարապետ Հարությունյանը:

Մասնակիցներն այցելել են Բավարիայի երաժշտական գործիքներ արտադրող ընկերություններ՝ «Գուչ», «Էրբեն», «Լոբ», «Լեոնհարդտ», ինչպես նաև «Münchner Geigentage» երաժշտական ​​գործիքների տոնավաճառը: Հաշվի առնելով ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կարիքները՝ մասնակիցները չեն սահմանափակվել միայն լարային և կսմիթային գործիքների ուսումնասիրությամբ, այլ տեղում ծանոթացել են նաև պղնձափողային գործիքների արտադրությանը:

Վերոնշված ընկերություններին, ինչպես նաև տուբա արտադրող «Miraphone» ընկերությանը նախնական հարցում է արվել՝ հետագայում նոր գործիքների ձեռքբերման նպատակով: Գործուղման արդյունքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գնել և Հայաստան է բերել գերմանական «Կյունլ-Հոյեր» ֆիրմայի ալտ տրոմբոն երաժշտական գործիքը: