Բեռլինը հերքել է Էրդողանի հայտարարությունը․ Պուտինի հանդեպ դիրքորոշումը չի փոխվել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Նոյեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կրկնել է իր դիրքորոշումը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է դադարեցնի դաժան պատերազմը, դուրս բերի ռուսական զորքերը Ուկրաինայից և խաղաղ բանակցություններ վարի Կիևի հետ։ Նման պարզաբանմամբ է հանդես եկել Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ Էրդողանը, թուրքական ATV հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսելով Շոլցի հետ իր հեռախոսազրույցի մասին, հայտարարել էր, որ Գերմանիայի կանցլերը փոխել է իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ և այժմ կարծում է, որ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար անհրաժեշտ է գտնել Մոսկվայի հետ «ընդհանուր հիմք»։

Ինքը՝ Շոլցը, պատերազմի սկսվելուց հետո բազմիցս կրկնել է, որ անընդունելի է համարում Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ վարելը՝ շրջանցելով Կիևին, և ընդգծել, որ պատերազմ սկսելու միակ պատասխանատուն Պուտինն է։

Նոյեմբերի 1-ին Գերմանիայի կառավարության ղեկավարի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցից հետո Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Օլաֆ Շոլցը նշել է Թուրքիայի ջանքերը՝ վերսկսելու ուկրաինական հացահատիկի արտահանումը Սևծովյան նախաձեռնության շրջանակում և կտրականապես մերժել է Մոսկվայի պնդումները, թե Ուկրաինան, իբր, պատրաստվում է «կեղտոտ ռումբ» օգտագործել։

«Գերմանիայի կանցլերը և Թուրքիայի նախագահը համաձայնել են, որ միջուկային զենքի կիրառման հնարավորության հետ կապված Ռուսաստանի հռետորաբանությունն անպատասխանատու է»,- ասվում է ուղերձում։

Տաթև Ֆռանգյան