ԵՄ երկրների հետ արտաքին առևտուրն աճել է 24,5 %-ով․ Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրը Եվրամիության երկրների հետ 2022 թվականին էապես աճել է։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«2021 թվականի համեմատ Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանումը 8 ամսվա արդյունքներով աճել է 24,5 տոկոսով, իսկ ԵՄ-ից ներմուծումը՝ 40,8 տոկոսով։ Ընդհանուր առևտրաշրջանառությունը 60 տոկոսով է աճել և կազմել 571 միլիոն դոլար»,- նշեց Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը ԵՄ գործընկերների հետ աշխատանք է տանում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման մասով։

«Մենք հիմա նախապատրաստում ենք այն միջավայրը, որտեղ կկարողանանք հատկացնել անհրաժեշտ գումարներ փոքր և միջին ձեռնարկությունների համար։ Պետք է նշեմ, որ անցած ամիս Պրահայում տեղի ունեցած ԵՄ-Արևելյան գործընկերներ գագաթնաժողովի ընթացքում ևս եվրոպացի գործընկերների հետ քննարկել ենք երկարաժամկետ դրամային ֆինանսավորման անհրաժեշտության հարցը։ Պայմանավորվել ենք, որ նոյեմբերին, կարծեմ, ՎԶԵԲ-ը պետք է հաստատի Կենտրոնական բանկի տանիքի տակ գտնվող գերմանական հիմնադրամի 70 միլիոն եվրո ֆինանսական միջոցներ հատկացնելու որոշումը։ Իրենց խոսքերով, վերջին ներդրումն է լինելու այդ խողովակով։ Հիմա շատ կարևոր է ստեղծել նոր խողովակ, որով հայկական բանկերը կկարողանան նոր ֆինանսավորում ստանալ եվրոպական գործընկերներից, որը կուղղվի Հայաստանի տնտեսական զարգացմանը և հայկական փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։